ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 114-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԻԶԵԼԱՅԻՆ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 26,092,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Դիզելային գեներատորների ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Յունիմայն» ՍՊ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01015289) 2022 թվականի հունվարի 10-ին կնքված N ԳՀԱՊՁ-24-4/2-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 3 հատ դիզելային գեներատորների մատակարարման աշխատանքների իրականացում` 11,850,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ցեպելին Արմենիա» ՍՊ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02578482) 2022 թվականի հունվարի 10-ին կնքված N PS – 15/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2 հատ դիզելային գեներատորների մատակարարման աշխատանքների իրականացում` 14,242,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
24.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 114-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԴԻԶԵԼԱՅԻՆ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Արցախի Հանրապետությունում դպրոցական և նախադպրոցական հաստատություններում ուսումնական բնականոն ընթացքը ապահովելու նպատակով նախատեսվում է 5 հատ դիզելային գեներատորների ձեռքբերում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետություն, բնագավառը՝ կրթություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
26,092,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախի Հանրապետության դպրոցական և նախադպրոցական հաստատություններ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
18 փետրվարի 2022 թ. մինչև 19 ապրիլի 2022 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Նախատեսվում է 5 հատ դիզելային գեներատորների ձեռքբերում և տեղափոխում Արցախի Հանրապետություն, ք․Ստեփանակերտ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26,092,000 դրամ։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 18 փետրվարի 2022 թ. մինչև 19 ապրիլի 2022 թ. |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները 7 նախատեսվող գինը |
5 հատ դիզելային գեներատորների ձեռքբերում և տեղափոխում Արցախի Հանրապետություն, ք․Ստեփանակերտ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26,092,000 դրամ, որից՝ 2 հատ դիզելային գեներատորների ձեռքբերում «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ-ից՝ 14,242,000 դրամ, և 3 հատ դիզելային գեներատորների ձեռքբերում «Յունիմայն» ՍՊԸ-ից՝ 11,850,000 դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
24.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |