ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 փետրվարի 2022 թ. |
N 523-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող սույն որոշման հավելվածում նշված երաժշտական գործիքները, ընդհանուր 7611.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Արցախի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում օգտագործելու նպատակով:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հ. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022 թ. փետրվարի 8 Երևան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու «08» փետրվարի 2022 թ. հ. 523-Ա որոշման |
ՑԱՆԿ
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը նվիրաբերվող երաժշտական գործիքների
Հ/հ |
Երաժշտական գործիքի անվանումը |
քանակ |
Ընդամենը հաշվեկշռային արժեք |
1 |
Ջութակ 1/4 |
3 |
174.0 |
2 |
Ջութակ 2/4 |
4 |
232.0 |
3 |
Ջութակ 3/4 |
3 |
180.0 |
4 |
Թավջութակ 3/4 |
1 |
360.0 |
5 |
Կլարնետ |
2 |
1130.0 |
6 |
Շեփոր |
2 |
296.0 |
7 |
Քանոն |
5 |
1120.0 |
8 |
Հարվածային գործիքների հավաքածու |
2 |
1110.0 |
9 |
Սաքսոֆոն տենոր |
1 |
410.0 |
10 |
Թառ |
2 |
370.0 |
11 |
Սանթուր |
2 |
600.0 |
12 |
Քամանչա |
4 |
640.0 |
13 |
Դհոլ |
10 |
580.0 |
14 |
Կիթառ |
10 |
409.0 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
51 |
7611.0 |