Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-85-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (28.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.06.28/33(488) Հոդ.698
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.05.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.06.2006
Дата вступления в силу
28.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337) 40-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով`

«7) համայնքի տարածքում տալիս է «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառքի թույլտվություն:»:

 

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 19
Երևան
ՀՕ-85-Ն