ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
28 դեկտեմբերի 2021 թ. |
N 500-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2020 թվականի ծրագրի վերաբերյալ» հ. 315-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան համայնքի սեփականությունը համարվող Մոլդովական փողոցի հ.29/5 շենքի 188 բնակարանը 32.6 քմ մակերեսով օժանդակ տարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 2556444 վկայական) անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով տրամադրել Զեմֆրիա Մարտիրոսյանին:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հ. ՍԱՐԳՍՅԱՆ |
2021 թ. դեկտեմբերի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.02.2022, N 529-Ա | 09.02.2022, N 500-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|