Գլխավոր տեղեկություն
Номер
N 367-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.03.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.03.2022
Дата вступления в силу
25.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2022 թվականի N 367-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Սիամս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Սևքարեցի Սաքոյի փողոց, 30 շենք, 28 տարածքի պոմպակայանը 2 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21052021-01-0093) և պոմպակայանի սարքավորումները 2312092 դրամ արժեքով՝ համաձայն N 1 հավելվածի, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վահրամ Փափազյան փողոց, 14 շենքի 38 ոչ բնակելի տարածքի պոմպակայանը 3.1 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24022022-01-0129) և պոմպակայանի սարքավորումները 2599503 դրամ արժեքով՝ համաձայն N 2 հավելվածի և «ԷԿՈՇԻՆ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Օրբելի եղբայրների փողոց, 67/2 շենք, 219 տնտեսական տարածքը 18.7 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20082020-01-0104) պոմպակայանը և սարքավորումները 11470600 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ) հաշվեկշռային արժեքով` համաձայն N 3 հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝

1) երկամսյա ժամկետում՝ ընկերությունների տնօրենների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի՝ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերությունների միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո` երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

24.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 24-ի N 367-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԵՎՔԱՐԵՑԻ ՍԱՔՈՅԻ ՓՈՂՈՑ, 30 ՇԵՆՔ, 28 ՏԱՐԱԾՔԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Միավորի գինը (դրամ)

Ընդամենը (դրամ)

1.

Խողովակ պոլիէթիլենային d=63 մմ

գծմ

4

4 840

19 360

2.

Անկյուն պոլիէթիլենային d=63 մմ

հատ

2

960

1 920

3.

Եռաբաշխիչ d=63-32-63 մմ

հատ

2

1 350

2 700

4.

Եռաբաշխիչ d=63-25-63 մմ

հատ

2

1 250

2 500

5.

Խցան d=63 մմ

հատ

2

850

1 700

6.

Անցում d=32 d=25 մմ

հատ

2

400

800

7.

Անցում d=40 d=32 մմ

հատ

2

600

1 200

8.

Փական d=32 մմ jacomini ամերիկանկա

հատ

2

1 3 450

26 900

9.

Փական d=25 մմ jacomini ամերիկանկա

հատ

2

9 900

19 800

10.

Փական d=63 մմ

հատ

1

10 170

10 170

11.

Զտիչ d=50 մմ

հատ

1

12 100

12 100

12.

Պոմպերի հենասյուն ուղղանկյուն

խողովակ 25*25 մմ

գծմ

3,6

600

2 160

13.

Ջրահեռացման խողովակ d=40 մմ

գծմ

0,5

2 100

1 050

14.

Անցում d=63d=50 մմ

հատ

2

7 000

14 000

15.

Պոմպ ջրի CMBE 5-62

հատ

2

916 666

1575000

16.

28 տարածք (շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք)

հատ

1

620 732

620 732

 

Ընդամենը

     

2 312 092

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

24.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 24-ի N 367-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ ՓՈՂՈՑ, 14 ՇԵՆՔԻ 38 ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Միավորի գինը (դրամ)

Ընդամենը (դրամ)

1.

Խողովակ պոլիէթիլենային d=63 մմ

գծմ

3

4 840

14 520

2.

Անկյուն պոլիէթիլենային d=63 մմ

հատ

4

960

3 840

3.

Եռաբաշխիչ d=63-32-63 մմ

հատ

2

1 350

2 700

4.

Եռաբաշխիչ d=63-25-63 մմ

հատ

2

1 250

2 500

5.

Խցան d=63 մմ

հատ

2

850

1 700

6.

Անցում d=32 d=25 մմ

հատ

2

400

800

7.

Անցում d=40 d=32 մմ

հատ

2

600

1 200

8.

Փական d=32 մմ jacomini ամերիկանկա

հատ

2

1 3 450

26 900

9.

Փական d=25 մմ jacomini ամերիկանկա

հատ

2

9 900

19 800

10.

Փական d=63 մմ

հատ

1

10 170

10 170

11.

Զտիչ d=50 մմ

հատ

1

12 100

12 100

12.

Ջրահեռացման հոսակ

հատ

1

6 500

6 500

13.

Անցում d=63d=50 մմ

հատ

2

7 000

14 000

14.

Պոմպ ջրի CMBE 5-62

հատ

2

916 666

1 833 332

15.

38 ոչ բնակելի տարածք (շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք)

հատ

1

649 441

649 441

 

Ընդամենը

     

2599503

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

24.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 24-ի N 367-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՓՈՂՈՑ, 67/2 ՇԵՆՔԻ 219 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Նկարագրությունը

Չափի միավորը

Քանակը

Միավորի արժեքը (դրամ)

Գումարը (դրամ, ներառյալ՝

ԱԱՀ)

1.

Կենտրոնական պոմպ Wilo (4
հատ պոմպ, կառավարման վահանակ)

կոմպլեկտ

1

5 000 000

5 000 000

2.

Ջրի բաք 5000 լիտր

հատ

2

250 000

500 000

3.

Ջրի բաք ճնշման 100 լիտր

հատ

1

120 000

120 000

4.

Խորքային պոմպ

հատ

1

35 000

35 000

5.

Խողովակ մետաղական Փ 50

գծմ

7

1800

12 600

6.

Խողովակ մետաղական Փ 75

գծմ

10

2000

20 000

7.

Խողովակ մետաղական Փ 120

գծմ

10

2200

22000

8.

Խողովակ մետաղական Փ 160

գծմ

2

2500

5000

9.

Փական մետաղական Փ 50

հատ

4

15000

60 000

10.

Փական մետաղական Փ 75

հատ

2

18000

36000

11.

Փական մետաղական Փ 120

հատ

1

20000

20000

12.

Սողնակ

հատ

2

15000

30000

13.

Թիվ 219 տնտեսական տարածք

քառ. մ

18․7

300 000

5 610 000

Ընդամենը

11470600

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

24.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան