ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 285-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված N 6 հավելվածով ամրագրված աղյուսակի 12-րդ կետում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի մայիսի 6-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 478-Ա որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի ամբողջ տեքստում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
21.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |