ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 993-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 794-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01533153) կնքված ստորև նշված պայմանագրով նախատեսված գործարքը անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կենտրոնի կառուցում» ծրագրի մասին» N 794-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝
1) «Հայր և Որդի Տիտիզյաններ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00869994) հետ 2021 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված 2021 թ. N Ա-190 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ինժեներաերկրաբանական պայմանների ուսումնասիրության ծառայությունների մատուցում՝ 2,572,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
(1-ին կետը փոփ. 17.03.22 N 182-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
10.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.03.2022, N 182-Ա | 18.03.2022, N 993-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|