Գլխավոր տեղեկություն
Номер
N 77-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
11.02.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
11.02.2022
Дата вступления в силу
12.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 77-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 137-Ա ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 784-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից» իրականացվող «Արցախի պետական համալսարան ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերակառուցում» ծրագրի մասին» N 137-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «560,712,580.78 դրամ» բառերը փոխարինել «531,212,374.58 դրամ» բառերով.

2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

3) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «126,592,390 դրամ» բառերը փոխարինել «135,869,850 դրամ» բառերով.

4) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «394,120,190.78 դրամի չափով» բառերը փոխարինել «385,538,524.58 դրամի չափով» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի N 137-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և նույն որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքի մասին» N 784-Ա որոշման 2-րդ կետում «10,018,400» թիվը փոխարինել «9,804,000» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

Երևան

 

11.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 77-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՊՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Արցախի Հանրապետության քաղաք Ստեփանակերտում «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերակառուցումը։

Հաշվի առնելով, որ շենքը շատ հին է և դժվարություններ են առաջացել այդ պատճառով, անհրաժեշտություն է առաջացել մասնակի վերակառուցել այն։ Շենքի մասնակի վերակառուցման շնորհիվ կբարելավվի համալսարանի ուսանողների ուսման և

դասախոսների աշխատանքային պայմանները։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից

3.

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955թ., գրանցման թիվ` 0486313)

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 00006479)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, կրթություն

6.

Ծրագրի բյուջեն

531,212,374.58 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի մարտի 15-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շենքի ներքին լուսավորության և էլեկտրամատակարարման, մալուխային համակարգի, սարքերի և սարքավորումների շինմոնտաժային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 135,869,850 դրամի չափով։

Օդափոխության, օդորակման, ջեռուցման համակարգերի, կաթսայատան և ներքին ցանցերի ջրամատակարարման և կոյուղու մոնտաժային աշխատանքներ, ինչպես նաև էլեկտրամոնտաժային սարքերի ու լուսատուների մատակարարում։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 385,538,524.58 դրամի չափով:

Արտաքին լուսավորության համար լուսատուների մատակարարում։ Նախատեսվում է իրականացնել 2021թ. օգոստոսի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 9,804,000 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Շենքի ներքին լուսավորության և էլեկտրամատակարարման, մալուխային համակարգի, սարքերի և սարքավորումների շինմոնտաժային աշխատանքներ՝ 135,869,850 դրամ առանց ԱԱՀ-ի:

Օդափոխության, օդորակման, ջեռուցման համակարգերի, կաթսայատան, և ներքին ցանցերի ջրամատակարարման և կոյուղու մոնտաժային աշխատանքներ, ինչպես նաև էլեկտրամոնտաժային սարքերի ու լուսատուների մատակարարում՝ 385,538,524.58 դրամ առանց ԱԱՀ-ի։

Արտաքին լուսավորության համար լուսատուների մատակարարում՝ 9,804,000 դրամ առանց ԱԱՀ-ի։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի և ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

11.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան