ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 32-Ա
«ՆԱԶՔՈՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Գթասրտության կենտրոն» (Fawn Grove Compassion Centre) հիմնադրամի կողմից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց հանձնելու նպատակով, «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (18 տեղ՝ 766 տուփ, 7,254 կգ ընդհանուր քաշով, 3,072.4 ԱՄՆ-ի դոլար արժեքով, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 7,516 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
03.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 32-Ա որոշման |
ԲԵՌԻ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ
Ապրանքի անվանումը |
Քանակը ըստ չափման միավորի /տուփ/ |
Քաշը /կգ/ |
Արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Շահառուները |
Օգտագործված տաք հագուստ |
504 տուփ |
4,711.2 |
2,181.1 |
● Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն ՊՈԱԿ (101 տուփ) ● «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի կենտրոններ՝ Գյումրի (99 տուփ), Մարալիկ (99 տուփ), Ախուրյան (101 տուփ) ● Սևանի Բժշկական Կենտրոն (ՊՓԲԸ) (104 տուփ) |
Օգտագործված տաք վերարկու |
42 տուփ |
381 |
176.40 |
● «Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն ՊՈԱԿ (8 տուփ) ● «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի կենտրոններ՝ Գյումրի (8 տուփ), Մարալիկ (8 տուփ), Ախուրյան (8 տուփ) ● Սևանի Բժշկական Կենտրոն (ՊՓԲԸ) – (10 տուփ) |
Հիգիենայի Պարագաներ |
210 տուփ |
2,095.6 |
693 |
● Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն ՊՈԱԿ (25 տուփ) ● «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի կենտրոններ՝ Գյումրի (12 տուփ), Մարալիկ (12 տուփ), Ախուրյան (15 տուփ), Երևան (30) ● Սևանի Բժշկական Կենտրոն/Մանկական Վերականգնողական Կենտրոն (ՊՓԲԸ) (30 տուփ) ● Երևանի Դավթաշեն Վարչական շրջանի թաղապետարան (25 տուփ) ● «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ (25 տուփ) ● Շիրակի Մարզի Ավետարանական Մկրտական ԿԿ (6 տուփ) ● «Բարի Հույս» սոցիալական, հաշմանդամ երեխաների առողջությանն աջակցող ՀԿ (15 տուփ) ● Գավառի Բժշկական Կենտրոն ՓԲԸ (15 տուփ) |
Մելամին ափսեներ |
3 տուփ |
13.6 |
4.5 |
«ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի մանկական ակումբներ (ոչ շահութաբեր, շաբաթական դրությամբ, զարգացման ծրագիր 6-12 տարեկան երեխաների համար) Գործունեությունները՝ երաժշտություն, դաստիարակչական անձնական զարգացման դասընթացներ, թիմային խաղեր, տրամաբանական զարգացում, օտար լեզվի ուսուցում, էքսկուրսիա, տոնական օրերի նշում, առողջ սննդի մատակարարում): |
Մելամին բաժակներ |
7 տուփ |
52.6 |
17.4 |
«ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի մանկական ակումբներ (ոչ շահութաբեր, շաբաթական դրությամբ, զարգացման ծրագիր 6-12 տարեկան երեխաների համար) Գործունեությունները՝ երաժշտություն, դաստիարակչական անձնական զարգացման դասընթացներ, թիմային խաղեր, տրամաբանական զարգացում, օտար լեզվի ուսուցում, էքսկուրսիա, տոնական օրերի նշում, առողջ սննդի մատակարարում): |
Ընդամենը |
766 տուփ |
7,254 |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
03.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |