Գլխավոր տեղեկություն
Номер
N 333-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 17.03.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.03.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.03.2022
Дата вступления в силу
27.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 2022 թվականի N 333-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագծի պետական բնապահպանական ու անկախ տնտեսական փորձաքննությունների անցկացման և Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ ստեղծելու, հիմնադրամի կանոնադրությունը և դրա կազմը հաստատելու մասին» N 1442-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար» բառերով.

2) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

17.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան