ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2022 թվականի N 316-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1924-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2082-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1924-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.2-րդ և 1.3-րդ կետերով.
«1.2. Սույն որոշման իմաստով անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձ է համարվում սույն որոշման 1.1-ին կետի համաձայն անհայտ կորած համարված այն քաղաքացիական անձը, որի գտնվելու վայրը դարձել է հայտնի:
1.3. Սահմանել, որ անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձի դիմելու դեպքում սույն որոշմամբ սահմանված, անհայտ կորածի համար դեռևս չնշանակված կամ չվճարված, սոցիալական աջակցությունը տրամադրվում է իրեն:».
2) որոշման հավելվածի 6-րդ կետում «2021 թվականի մայիսի 1-ը (բացառությամբ անհայտ կորածի ընտանիքի և անհայտ կորածի կարգավիճակի հստակեցման արդյունքում այլ շահառուի, որի դեպքում դիմումը ներկայացվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 5-ը)» բառերը փոխարինել «2022 թվականի ապրիլի 15-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2082-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման հավելվածի՝
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում աջակցության տրամադրման համար դիմում կարող է ներկայացնել նաև անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձը, որը սույն կարգի իմաստով նույնպես համարվում է շահառու։»,
բ. 3-րդ կետում «2021 թվականի մայիսի 1-ը (բացառությամբ անհայտ կորածի ընտանիքի և անհայտ կորածի կարգավիճակի հստակեցման արդյունքում այլ շահառուի, որի դեպքում դիմումը ներկայացվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 5-ը)» բառերը փոխարինել «2022 թվականի ապրիլի 15-ը» բառերով,
գ. 3-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությունը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «(բացառությամբ անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձի դիմելու դեպքի)» բառերով,
դ. 4-րդ կետը «ընտանիքների դեպքում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձի դիմելու դեպքի)» բառերով,
ե. 6-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունում «2021 թվականի մայիսի 1-ի» բառերը փոխարինել «2022 թվականի ապրիլի 15-ի» բառերով, իսկ «թ» պարբերությունում «2021 թվականի դեկտեմբերի 5-ը» բառերը՝ «2022 թվականի ապրիլի 15-ը» բառերով,
զ. 6-րդ կետի 1.1-ին ենթակետում «2021 թվականի դեկտեմբեր» բառերը փոխարինել «2022 թվականի մարտ» բառերով,
է. 6-րդ կետի 1.1-ին ենթակետի «բ» պարբերությունում «2021 թվականի դեկտեմբերի 5-ի» բառերը փոխարինել «2022 թվականի ապրիլի 15-ի» բառերով,
ը. 6-րդ կետի 1.2-րդ ենթակետը «ընտանիքների» բառից հետո լրացնել «կամ անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձի» բառերով,
թ. 10-րդ կետում «2021 թվականի հունիսի 1-ը (իսկ անհայտ կորածի ընտանիքի և անհայտ կորածի կարգավիճակի հստակեցման արդյունքում այլ շահառուի դեպքում՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 5-ը)» բառերը փոխարինել «2022 թվականի մայիսի 15-ը» բառերով, իսկ «2021 թվականի հուլիսի 1-ը (իսկ անհայտ կորածի ընտանիքի և անհայտ կորածի կարգավիճակի հստակեցման արդյունքում այլ շահառուի դեպքում՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը)» բառերը՝ «2022 թվականի հունիսի 15-ը» բառերով։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|