ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 70-Ա
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ/ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 100,000,000 դրամ արժողությամբ «Զինվորական ծառայության ընթացքում և/կամ պատերազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց կենցաղային պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
Երևան |
04.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 70-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ/ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
1. |
Ծրագրի նպատակը |
Զինվորական ծառայության ընթացքում և/կամ պատերազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց կենցաղային պայմանների բարելավում՝ սանհանգույցների կառուցում, վերանորոգում, տան հարմարեցում:
2020 թ. սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի հետևանքով մեր շահառուների թիվը կտրուկ աճել է: Մեծ թիվ են կազմում հենաշարժողական խնդրներ ունեցող և սայլակով տեղաշարժվող զինվորները: Նրանց մեծ մասը բնակվում են բարձրահարկ շենքերում, կամ տան պայմանները հարմար չեն սայլակով տեղաշարժվելու համար, սանհանգույցները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Զինվորական ծառայության ընթացքում և/կամ պատերազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց կենցաղային պայմանների բարելավում ծրագրի նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ Հայրենիքի պաշտպանների առօրյան հնարավորին հեշտ դարձնելու և նրանց ինքնուրույն կյանքը վերականգնելու համար: Ծրագրի հիմնական նպատակը շահառուների կյանքի որակի բարելավումն է, նրանց ինքնուրույն կյանք վերադարձնելը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 30 շահառույի կենցաղային բարելավում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Veterans of Armenia Adress 1146 N Central Ave #684 Glendele CA 91202 Tax ID 85-3766890 Family Resque fund Adress: 105 E Harvard st., Glendale, CA, 222 Monterey 1604 Այլ, ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպություն Իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Մ. Ավետիսյան 4 փ., 6/19 ՀՎՀՀ 00904586 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, ք. Երևան, Աբովյան 58, առողջապահության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն 100,000,000 ՀՀ դրամ է Veterans of Armenia կազմակերպությունը նվիրաբերում է 25,000,000 ՀՀ դրամ Family Resque fund կազմակերպությունը նվիրաբերում է 10,000,000 Այլ, ոչ առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հանգանակություններ՝ 65,000,000 ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Բարեգործական ծրագրի շահառուներն են հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած կամ առողջական խնդիրներ ունեցող շուրջ 30 անձ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01/02/2021 թ. - 01/02/2024 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շահառուների տների, սանհանգույցների վերանորոգում, վերակառուցում - 80,000,000 ՀՀ դրամ Կահավորում - 20.000.000 ՀՀ դրամ Միջոցառումները նախատեսված է իրականացնել 01/02/2021 թ. - 01/02/2024 թ. |
10 |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Շինարարական աշխատանքներ - 40,000,000 դրամ 2. Շինանյութի ձեռքբերում - 40,000,000 դրամ 3. Կահույքի ձեռքբերում - 20,000,000 |
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12 |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Մեր գործընկերներն են Երևանի Պետական Բժշկական Համալսարանը և ՀՀ Պաշտպանության Նախարարությունը: |
13 |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Օրենքով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում ծրագրի բարեգործներին և իրավասու մարմիններին: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
04.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|