Գլխավոր տեղեկություն
Номер
N 36-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
03.02.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
03.02.2022
Дата вступления в силу
04.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

N 36-Ա

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 932-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 05533381) կողմից «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 02586575) Շիրակի մասնաճյուղի հետ 2022 թվականի հունվարի 12-ին կնքված՝ N 01/22 պայմանագրում նշված գործարք, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից իրականացվող «Ժան և Ալբեր Պողոսյաններ» արվեստի դպրոցի ուսումնական և շենքային պայմանների բարելավում» N 932-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

      

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

Երևան

   

03.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան