Գլխավոր տեղեկություն
Номер
N 34-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
03.02.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
03.02.2022
Дата вступления в силу
04.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 34-Ա

               

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՎ ՏՈՒԲԵՐԿՈԻԼՅՈԶԻ/ՔՈՎԻԴ-19-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 16,082,500 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլյոզով հիվանդներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում և տուբերկուլյոզի/քովիդ-19-ի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

          

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

Երևան

   

03.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

                 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի N 34-Ա

որոշման

   

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ/ՔՈՎԻԴ-19-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ»

               

1.

Ծրագրի նպատակը

Սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում ամբուլատոր փուլում բուժում ստացող տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև ՀՀ ազգաբնակչության շրջանում խարանի խտրականության նվազեցում և ՏԲ/Քովիդ-19-ի վերաբերյալ

իրազեկվածության բարձրացում։

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի,

պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից:

3.

Բարեգործը

ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը

և բնագավառը

Քաղաք Երևան և ՀՀ մարզեր, բնագավառը՝ առողջապահություն, սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

16,082,500 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Ամբուլատոր փուլում բուժում ստացող տուբերկուլյոզով հիվանդներ և նրանց ընտանիքի անդամներ,

ՀՀ ազգաբնակչություն

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 թվականի հունվարի երեքից մինչև 2022 թվականի դեկտեմբերի երեսունմեկը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների

ծավալը

Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով`

1․ Սոցիալ-հոգեբանական աջակցություն տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին, մասնավորապես անհատական տեղեկատվական բնույթի հանդիպումների կազմակերպում տուբերկուլյոզի և Քովիդ-19-ի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում

հոգեբանական, ինչպես նաև սոցիալական աջակցության տրամադրում սննդային փաթեթների տեսքով: /03․01․2022-31․12․2022 թթ., 10,450,000 դրամ ընդհանուր արժողությամբ/

2․ ՀԿԽԸ կամավորների համար դասընթացների կազմակերպում։ /03․01․2022-31․12․2022 թթ., 250,000 դրամ ընդհանուր արժողությամբ/

3․ Տուբերկուլյոզի և Քովիդ-19-ի վերաբերյալ հանրային իրազեկում, որը ներառում է տեղեկատվական տեսանյութի պատրաստում և հեռարձակում /03․01․2022-31․12․2022 թթ., 2,670,000 դրամ ընդհանուր արժողությամբ/

4․ Կազմակերպչական ծախսեր՝ /03․01․2022-31․12․2022 թթ., 2,712,500 դրամ ընդհանուր

արժողությամբ/

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`

1. Միջոցառումների և դասընթացների դահլիճի վարձակալություն, հյուրանոցային ծառայությունների և սննդի ձեռքբերում՝ 250,000 դրամ ընդհանուր արժողությամբ

2. Սննդային փաթեթների ձեռքբերում՝ 1,950,000 դրամ ընդհանուր արժողությամբ

3. Տեղեկատվական տեսանյութի պատրաստման և հեռարձակման ձեռքբերում՝ 2,670,000 դրամ ընդհանուր արժողությամբ

4. Վառելիքի ձեռքբերման և մեքենայի պահպանման ծախսեր՝ 875,000 դրամ ընդհանուր

արժողությամբ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի կազմակերպական ծախսեր` 2,712,500 դրամ, որը ներառում է ծրագրի աշխատակազմի գործուղումները, աշխատակազմի և կամավորների հեռախոսավճարի փոխհատուցման գումարը, ինչպես նաև վառելիքի ձեռքբերման և մեքենայի պահպանման ծախսերը` ներառյալ հարկեր և այլ

պարտադիր վճարներ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Ծրագիրը իրականացվելու է Երևանում և ՀՀ մարզերում պոլիկլինիկաների և ամբուլատորիաների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների

նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ ՁԻԱՀ, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ

պայքարի գլոբալ հիմնադրամին, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային

այցեր: Նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N66-Ն որոշմամբ հաստատված

Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով

սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

Երևան

 

03.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան