ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի հունիսի 1-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ- 186)`
ա) 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իգ» կետով.
«իգ) մարդու իրավունքների պաշտպանը` իր կողմից ներկայացվող հայցերով.».
բ) 26-րդ հոդվածի առաջին մասի «ը» կետը «արտաքին գործերի նախարարի» բառերից հետո լրացնել «, մարդու իրավունքների պաշտպանի» բառերով.
գ) 29-րդ հոդվածի երկրորդ մասը «զբաղվածության հիմնադրամը» բառերից հետո լրացնել «, մարդու իրավունքների պաշտպանը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|