Գլխավոր տեղեկություն
Номер
N 123-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.01.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.01.2022
Дата вступления в силу
28.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 123-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի օրերին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունվարի 29-31-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Պատվիրակության անդամների՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել՝

1) Վահան Քերոբյանինը, Արայիկ Խզմալյանինը, Ռոբերտ Խաչատրյանինը, Սիսիան Պօղոսեանինը (բացի ճանապարհածախսից) և Գայանե Անտոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Օհանեսյանի, Արամ Վարդանյանի, Ալինա Եղիազարյանի և Գոհար Գալյանի գործուղման ծախսերը կատարվելու են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին, իսկ Սիսիան Պօղոսեանի ճանապարհածախսը կատարվելու է «Շարմ հոլդինգ» ընկերության հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

27.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 123-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Վ. Քերոբյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար

Մ. Սաֆարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Խզմալյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ռ. Խաչատրյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Գ. Անտոնյան

- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի մամլո քարտուղար

Ս. Պօղոսեան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Լ. Օհանեսյան

- «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Վարդանյան

- «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Եղիազարյան

- «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ (համաձայնությամբ)

Գ. Գալյան

- «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրողների աջակցման և հետներդրումային սպասարկման վարչության պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ