Գլխավոր տեղեկություն
Номер
N 121-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.24-2022.02.06 Պաշտոնական հրապարակման օրը 03.02.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.02.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.02.2022
Дата вступления в силу
13.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

3 փետրվարի 2022 թվականի N 121-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1070-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Մասնակցին` իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը հաստատելու մասին» N 1070-Ն որոշման hավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն hավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

03.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 3-ի N 121-Ն որոշման

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՄԱՍՆԱԿՑԻՆ՝ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՎԻՃԱԿՆԵՐԻ)

 

1. ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Զարկերակային գերճնշում (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I10-I13, I15 ծածկագրեր)` բարդացած կենտրոնական նյարդային համակարգի, սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով, ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով, դեկոմպենսացված փուլում:

2. Սրտային անբավարարություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I50 ծածկագիր)` IV ֆունկցիոնալ դասի (ՖԴ) ըստ Նյու-Յորքյան դասակարգման (New York Heart Association` NYHA), բարդացած հաճախակի դեկոմպենսացիաներով, որոնք պահանջում են ստացիոնար բուժում:

3. Սրտի իշեմիկ հիվանդություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I22 ծածկագիր), բարդացած սրտամկանի կրկնակի ինֆարկտներով, կյանքին վտանգ սպառնացող սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներով, որոնք պահանջում են ինվազիվ միջամտություն, այդ թվում՝ սրտի ռիթմը վարող (ՍՌՎ) սարքի տեղադրում:

4. Հաջող վերականգնումով սրտի կանգ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I46 ծածկագիր) և փորոքային տախիկարդիայի կրկնվող դեպքեր (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I47.2 ծածկագիր), որոնք պահանջում են ինվազիվ միջամտություն, այդ թվում՝ կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր սարքի տեղադրում:

 

2. ԱՐՅԱՆ ԵՎ ԱՐՅՈՒՆԱՍՏԵՂԾ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Ոչ ուռուցքային ծագման արյունաբանական հիվանդություններ` հեմոլիտիկ սակավարյունություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D55-D59 ծածկագրեր), ապլաստիկ սակավարյունություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D60-D61, D64 ծածկագրեր), մակարդման համակարգի հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D66-D69 ծածկագրեր)` արյունաստեղծ ֆունկցիայի խիստ խանգարումով, դեկոմպենսացված փուլում:

6. Իրական պոլիցիտեմիա (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D45 ծածկագիր), միելոդիսպլաստիկ համախտանիշներ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D46 ծածկագիր), արյունաստեղծ, ավշային և դրանց նմանատիպ հյուսվածքների անորոշ կամ անհայտ բնույթի նորագոյացություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D47 ծածկագիր), էսենցիալ (ինքնուրույն) թրոմբոցիտոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D75.2 ծածկագիր), hեմոֆագոցիտային լիմֆոհիստիոցիտոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D76.1 ծածկագիր)` դեկոմպենսացված վիճակ, ամոքիչ (պալիատիվ) օգնությամբ:

7. Առանձին խանգարումներ՝ իմունային մեխանիզմների ներգրավմամբ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D80-D89 ծածկագրեր)` դեկոմպենսացված վիճակ, ամոքիչ (պալիատիվ) օգնությամբ:

8. Լիմֆոիդ (ավշային), արյունաստեղծ և նմանատիպ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C81-C96 ծածկագրեր)` դեկոմպենսացված վիճակ, ամոքիչ (պալիատիվ) օգնությամբ:

 

3. ՇՆՉԱՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9. Թոքերի այլ քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J44 ծածկագիր), բարդացած III0 արտաքին շնչառական ֆունկցիայի օբստրուկտիվ խանգարումով:

10. Բրոնխոէկտազներ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J47 ծածկագիր), բարդացած III0 արտաքին շնչառական ֆունկցիայի օբստրուկտիվ խանգարումով:

11. Թոքերի հիվանդություններ` առաջացած արտաքին գործոններից (J60- J66), III0 շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումներով:

12. Այլ միջանկյալ (ինտերստիցիալ) թոքային հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J84 ծածկագիր), II0 -III0 շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումներով:

13. Թոքերի սարկոիդոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D86.0 ծածկագիր), թոքերի և ավշային հանգույցների սարկոիդոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D86.2 ծածկագիր)` II0 -III0 շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումներով:

 

4. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

14. Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի քրոնիկ պրոգրեսիվող կամ կայուն նյարդաբանական դեֆիցիտով հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի G00-G99, ծածկագրեր)` շարժողական ֆունկցիայի խիստ արտահայտված և կայուն խանգարումներով՝ հեմիպլեգիայով, պարապլեգիայով, տրիպլեգիայով, տետրապլեգիայով, հեմիպարեզով, պարապարեզով, տրիպարեզով, տետրապարեզով, ատաքսիայով, մկանային ռիգիդությամբ, արտահայտված դեմենցիայով, կոնքի օրգանների ֆունկցիայի արտահայտված խանգարումներով:

 

5. ՆԵՐԶԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

15. Շաքարային դիաբետ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10-E14 ծածկագրեր) երիկամների ախտահարումով` դիաբետիկ նեֆրոպաթիայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի N08.3* ծածկագիր)` երիկամների քրոնիկ հիվանդություն C 5 փուլ (կամ տերմինալ երիկամային անբավարարությամբ):

16. Շաքարային դիաբետ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10-E14 ծածկագրեր)` ծայրամասային անոթախտ (դիաբետիկ անգիոպաթիա) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I79.2* ծածկագիր)` զույգ ստորին վերջույթների քրոնիկ զարկերակային անբավարարությամբ IV0 , զույգ ստորին վերջույթների ամպուտացիայի բարձր հավանականությամբ և/կամ արյան հոսքի վերականգնման ու պրոթեզավորման անցկացման անհնարինությամբ:

17. Իցենկո-Կուշինգի հիվանդություն/համախտանիշ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E24 ծածկագիր)` բուժման նկատմամբ կայուն զարկերակային գերճնշմամբ, մարմնի հավելյալ քաշով (III-IV0 աստիճանի ճարպակալում), բազմաթիվ բարդությունների առկայությամբ (ստերոիդային շաքարային դիաբետ, օստեոպորոզ, կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարում, նեյրոակնաբուժական խանգարումներ, ստերոիդային կարդիոմիոպաթիա, սեռական ֆունկցիայի խանգարում, մկանների արտահայտված ատրոֆիա, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ՝ առավել հաճախ կրծքային և գոտկային շրջաններում, կարդիոմիոպաթիա, III0 և IV0 աստիճանի սրտային անբավարարություն` ըստ Նյու-Յորքյան դասակարգման (NYHA), բուժման անարդյունավետությամբ կամ անհնարինությամբ:

 

6. ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

18. Չարորակ նորագոյացություններ` III և IV փուլ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C00-C97 ծածկագրեր):

19. Մնացորդային չարորակ նորագոյացություններ` R1 (ուռուցքի ամբողջականություն), առաջացած ոչ արմատական բուժումից հետո:

 

7. ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

20. Լյարդի ցիռոզ տարբեր էթիոլոգիայի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի K70.3, K70.4, K73, K74.3-K74.6, K75.3-K75.9, K76, K77, E83.1 ծածկագրեր)` ըստ Չայլդ-Պյուի Բ կամ Ց դասի, կամ եթե հաշվարկված վերջնական փուլում լյարդի հիվանդության (MELD) միավորը բարձր է 20-ից:

21. Քրոնիկ լյարդային անբավարարություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի K72.1 ծածկագիր):

22. Աղիների և այլ մարսողական օրգանների հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի K50-K52, K55.1-K55.9, K86.0, K86.1, K86.8, K86.9, K90, K91.2, E41 ծածկագրեր)` ներծծողական ֆունկցիայի խանգարման արտահայտված համախտանիշով, կախեքսիայի փուլում:

 

8. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

23. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց, բարդացած լյարդի ցիռոզով, Բ և Ց դաս՝ ըստ Չայլդ-Պյուի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B18.2, K 74.6* ծածկագրեր):

24. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ, բարդացած լյարդի ցիռոզով, Բ և Ց դաս՝ ըստ Չայլդ-Պյուի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B18.1, K74.6* ծածկագրեր):

25. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Դ, բարդացած լյարդի ցիռոզով (քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ` դելտա ագենտով), Բ և Ց դաս՝ ըստ Չայլդ-Պյուի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B18.0, K74.6* ծածկագրեր):

26. ՄԻԱՎ (Մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակի IV կլինիկական փուլ և/կամ խիստ արտահայտված իմունային անբավարարության դեպքում (T օգնական լիմֆոցիտների (CD4+լիմֆոցիտներ) քանակը <200 բջ/մմ3 կամ <15%) և երբ պացիենտի մոտ առկա են երկրորդային ՁԻԱՀ (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) ինդիկատոր օպորտունիստական հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B20.0-B 22.7, B23.2 ծածկագրեր):

27. Տուբերկուլյոզի քրոնիկ ընթացող պրոգրեսիվող ձևերը (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի A15-A19 ծածկագրեր)՝ բազմաօրգանային ախտահարումով, հյուծումով (կախեքսիայով), խիստ արտահայտված օրգանիզմի ֆունկցիաների խանգարումով, ինչպես նաև սիլիկոտուբերկուլյոզը (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J65 ծածկագիր):

 

9. ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

28. Երիկամների քրոնիկ հիվանդություն փուլ 5 (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի N18.5 ծածկագիր)։

 

10. ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

29. Բնածին գլաուկոմա (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի Q15.0 ծածկագիր)` IV փուլ:

30. Ցանցենու ժառանգական դիստրոֆիա` պիգմենտային ռետինիտ և Շտարտգարդտի (Stargardt) հիվանդություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի H35.5 ծածկագիր), ուղեկցվող տեսողության սրության իջեցումով մինչև մատների հաշվում դեմքի մոտ:

31. Դիաբետիկ անգիոռետինոպաթիա (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10-E14†, H36.0* ծածկագրեր), ուղեկցվող տեսողության սրության իջեցումով` մեկ աչքի տեսողության սրությունը 0,05 և ցածր, երբ մյուս աչքի տեսողության սրությունը 0,4-ից ցածր է, կամ երկու աչքի տեսողության սրությունը 0,3-ից ցածր է։

32. Աչքի և ակնակապճի վնասվածքներ, այդ թվում՝ նաև ակնագնդի բացակայություն կամ կուրություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի S05 ծածկագիր), ուղեկցվող տեսողության սրության իջեցումով` մեկ աչքի տեսողության սրությունը 0,05 և ցածր, երբ մյուս աչքի տեսողության սրությունը 0,4-ից ցածր է, կամ երկու աչքի տեսողության սրությունը 0,3-ից ցածր է։»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 փետրվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան