ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 125-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 1036-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի «Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1036-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
27.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 125-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 1036-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ արդարադատության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ ոստիկանության պետի՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ»։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
27.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|