ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.10-րդ և 18.11-րդ ենթակետերով`
«18.10. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում` տարեկան
|
բազային տուրքի 200-ապատիկը |
18.11. Թանկարժեք մետաղների զտարկում, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրություն` տարեկան |
բազային տուրքի 1000-ապատիկը»: |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|