ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118) 15-րդ հոդվածի 17-րդ կետի տասներորդ պարբերությունում «ստանդարտացված (բանկային) ձուլակտորների» բառերը փոխարինել «բանկային ոսկու» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|