ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Սահմանադրության 122-րդ հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 35-րդ հոդվածի՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ է.
Արթուր Մանուկյանին ընտրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով։
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Հ. ԱրշակՅԱՆ |
2022 թվական, հունվարի 21 Երևան ԱԺՈ-24-Ա |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունվարի 2022 թվական: