Գլխավոր տեղեկություն
Номер
N 936-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.07.21/39(338) Հոդ.901
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.06.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.07.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.2004
Дата вступления в силу
31.07.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

9 հուլիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2004 թվականի N 936-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿՐԱԲԱՆԻ, ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԻ, ԱՆՏԱՌԱԳԵՏԻ, ՋՐԱԲԱՆԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆԻ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԻ ԵՎ ԳԵՈԴԵԶԻՍՏԻ ՕՐԵՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 27.01.22 N 86-Ն)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ապրիլի առաջին կիրակի օրը նշել որպես Երկրաբանի օր:

1.1. Մարտի 21-ը նշել որպես Անտառագետի օր։

(1.1-ին կետը լրաց. 27.01.22 N 86-Ն)

1.2. Մարտի 22-ը նշել որպես Ջրաբանի օր։

(1.2-րդ կետը լրաց. 27.01.22 N 86-Ն)

2. Մարտի 23-ը նշել որպես Օդերևութաբանի օր:

3. Հունիսի 5-ը նշել որպես Բնապահպանի օր:

4. Հունիսի 30-ը նշել որպես Հողաշինարարի և գեոդեզիստի օր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. հուլիսի 2
Երևան