ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1019-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) դյուրակիր համակարգիչներ՝ 9 հատ, 2,178 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 68,250 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) աուդիո-վիդեո տեխնիկա՝ 28.3 կգ, 3,115.50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 110,370 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) դյուրակիր համակարգիչներ՝ 33 հատ, 11,913.24 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 281,190 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
4) դյուրակիր համակարգիչներ՝ 10 հատ, 2,513.89 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 75,270 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
5) դյուրակիր համակարգիչներ՝ 6 հատ, 2,135.88 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 50,700 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
6) ներկեր՝ իր բաղկացուցիչ նյութերով՝ 80 հատ, 3,825.80 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 385 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
7) անլար հասանելիության կետ՝ 3 հատ, 738 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 130 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
8) մոնիտոր համակարգիչներ՝ 67 հատ, 83,273 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 1,600 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն:
(1-ին կետը փոփ. 24.01.22 N 6-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.01.2022, N 6-Ա | 25.01.2022, N 1019-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|