Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-50-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (10.06.2006-01.07.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.05.31/29(484) Հոդ.556
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
02.05.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.05.2006
Дата вступления в силу
10.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի մայիսի 2-ին


«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-272-Ն, այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հանրային ծառայությունը պետությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքականություն իրականացնելը, պետական ծառայությունը և համայնքային ծառայությունը, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանքը:».

2) 3-րդ մասի երկրորդ պարբերության «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «փրկարար ծառայության» բառերով.

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով՝ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «կարգավորվում» բառը փոխարինել «սահմանվում» բառով, իսկ «սկզբունքների,» բառը փոխարինել «սկզբունքները և կարգավորվում են» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ» կետով.

«ժզ) մասնագիտական աշխատանքային ստաժ՝ ստացած բարձրագույն կրթության, իսկ տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժ, անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակաշրջանը:».

2) 3-րդ մասը «առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների,» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով.

«գ1) Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների աշխատակազմերում.»:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ա» կետի «և» բառը փոխարինել «կամ» բառով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համապատասխան մարմիններում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները շնորհում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձինք, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը:».

3) 5-րդ մասի՝

ա) առաջին պարբերությունը «պաշտոնի» բառից հետո լրացնել «, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնի,» բառերով, իսկ «ավելի բարձր» բառերից առաջ՝ «համապատասխան կամ» բառերով.

բ) երկրորդ պարբերությունը «աստիճան» բառից հետո լրացնել «, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դասային աստիճանի,» բառերով.

գ) երրորդ պարբերությունը «պաշտոն» բառից հետո լրացնել «, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնի,» բառերով, իսկ «ավարտից հետո» բառերից հետո՝ «` եռօրյա ժամկետում» բառերով.

4) 51-րդ և 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

5) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ», «դ», «թ», «ժ», «ժա», «ժբ», «ժէ» և «ի» ենթակետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողը զրկվում է քաղաքացիական ծառայության դասային աստիճանից՝ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:»:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համապատասխան մարմինների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում (փոփոխում) են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձինք՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, այդ պաշտոնատար անձանց առաջարկությամբ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը հաստատում (փոփոխում) է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների անձնագրերը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, այդ պաշտոնատար անձանց առաջարկությամբ:»:

 

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածում 2-րդ մասի «2007» թիվը փոխարինել «2009» թվով:

 

Հոդված 8. Օրենքի 121-րդ հոդվածում «և» բառը փոխարինել «կամ» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 122-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «բ» կետի «վերջին» բառը փոխարինել «3-րդ կամ 2-րդ ենթախմբերի, իսկ բարձրագույն պաշտոնների խմբի դեպքում՝ 2-րդ» բառերով.

2) 2-րդ մասի «ռեզերվում գտնվող այն քաղաքացիական ծառայողը, ով տվյալ պաշտոնը զբաղեցնում է ժամկետային աշխատանքային պայմանագրով» բառերը փոխարինել «ռեզերվից տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձը» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասի չորրորդ պարբերությունը «միանշանակ» բառից հետո լրացնել «ճիշտ» բառով.

2) 10-րդ մասի երկրորդ պարբերությունը «նախարարության,», «նախարարին,» և «նախարարը,» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի,», «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարին,» և «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարը,» բառերով.

3) 11-րդ մասի ութերորդ պարբերության «՝ դրանք անցկացնելուց երկու ամիս հետո» բառերը հանել:

 

Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով.

«գ1) Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմում՝ այդ մարմնի ղեկավարը, բացառությամբ սույն հոդվածի 21-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի.».

2) 21-րդ մասի առաջին պարբերությունը «իսկ» բառից հետո լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմի ղեկավարին և» բառերով.

3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով.

«գ1) Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմում՝ այդ մարմնի աշխատակազմի ղեկավարը.»:

 

Հոդված 12. Օրենքի 151-րդ հոդվածը՝

«Դիվանագիտական» բառից առաջ լրացնել «1.» թվով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, նրանց վերապատրաստման, ատեստավորման, կատարած աշխատանքների մասին կիսամյակային հաշվետվություններ ներկայացնելու, ծառայողական քննությունների, ինչպես նաև քաղաքացիական ծառայության այլ գործընթացների հետ կապված առանձնահատկությունները և քաղաքացիական ծառայության այդ պաշտոնների ցանկը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ համաձայնեցնելով ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի հետ:»:

 

Հոդված 13. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասը «հայեցողական,» բառից հետո լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների,» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «17-րդ հոդվածի 3-րդ» բառերը փոխարինել «20-րդ հոդվածի 7-րդ» բառերով.

2) «ա» կետի «ծառայողի կամ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով սույն կետի «բ» ենթակետով նախատեսված անձի կողմից մինչև վեց ամիս ժամկետով» բառերը փոխարինել «ծառայողի կողմից մինչև վեց ամիս ժամկետով կամ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով սույն կետի «բ» ենթակետով նախատեսված անձի կողմից» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի առաջին պարբերության «, կամ քաղաքացիական ծառայողի ցանկությամբ» բառերը հանել, իսկ երկրորդ պարբերությունը «նախարարության,» և «նախարարի,» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի,» և «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի,» բառերով.

2) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետի «ա» ենթակետը չի տարածվում սույն օրենքի 122-րդ հոդվածի 1-ին կետով և սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:».

3) 12-րդ մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 12-րդ մասի երկրորդ պարբերության երկրորդ և երրորդ նախադասությունները հանել.

5) 14-րդ և 15-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ և 101-րդ կետերով սահմանված կարգով, եռօրյա ժամկետում ներկայացվում են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին), որը քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:

15. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու ժամանակ սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված որոշումն ընդունում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:»:

 

Հոդված 16. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 20.

Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը

1. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը կազմակերպում և համակարգում է քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ համագործակցելով համապատասխան մարմինների հետ:

2. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

Վերապատրաստումն անցկացվում է նաև քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում՝ քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ:

 3. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա:

4. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստողների թեկնածությունը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

5. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատած ծրագրերով:

6. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

7. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղումն իրականացնում է՝

ա) մինչև մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում՝ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.

բ) մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում՝ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի, քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ:

Սույն կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի գործուղումը, նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) և քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, համապատասխանաբար իրականացնում են նախարարը, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը (Երևանի քաղաքապետը):

8. Սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ:

9. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:»:

 

Հոդված 17. Օրենքի 21-րդ հոդվածում 3-րդ մասի «բ» կետը «հայեցողական» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների,» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «բ» կետի «և» բառը փոխարինել «կամ» բառով.

2) 2-րդ մասի «հաստատում են» բառերը փոխարինել «հաստատում է» բառերով:

 

Հոդված 19. Օրենքի 29-րդ հոդվածում 1-ին մասը «ուղեկցվում են» բառերից հետո լրացնել «համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ և կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված» բառերով:

 

Հոդված 20. Օրենքի 31-րդ հոդվածում 2-րդ մասը «նախարարության,» և «նախարարի,» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի,» և «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի,» բառերով:

 

Հոդված 21. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.

«զ) քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, իջեցում՝ մեկ աստիճանով:».

2) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված քաղաքացիական ծառայողից:».

3) 3-րդ մասի առաջին պարբերության «իսկ Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի,» բառերով, իսկ պարբերությունը «կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի,» բառերից առաջ լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի,» բառերով.

4) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.

«Սույն հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է քաղաքացիական ծառայության տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:»:

 

Հոդված 22. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «գ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով.

«գ1) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «զ» կամ «դ» և «զ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.».

2) 1-ին մասի «ժդ» կետը «չանցնելը» բառից հետո լրացնել «՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» բառերով.

3) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իբ» կետով.

«իբ) սույն օրենքի 122-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնին նշանակելը:»:

 

Հոդված 23. Օրենքի 37-րդ հոդվածում 2-րդ մասի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) համաձայնություն է տալիս քաղաքացիական ծառայողի նկատմամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և (կամ) «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «զ» կամ «դ» և «զ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, ինչպես նաև սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքերում.»:

 

Հոդված 24. Օրենքի 40-րդ հոդվածում 4-րդ մասը «նախարարության,» բառից հետո լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի,» բառերով:

 

Հոդված 25. Օրենքի 58-րդ հոդվածում 2-րդ մասի «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «փրկարար ծառայության» բառերով:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. մայիսի  23
Երևան
ՀՕ-50-Ն