ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Հայաստանի Հանրապետության
Նախագահի առաջարկությամբ
2006 թվականի հունիսի 13-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 52-րդ հոդվածի առաջին մասը «պաշտպանում է մեղադրանքը» բառերից հետո լրացնել «մասնակցում է դատարանի կողմից դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերի քննարկմանը,»:
Հոդված 2. Օրենսգրքի 54-րդ հոդվածի երրորդ մասը «քրեական գործեր» բառերից հետո լրացնել «և դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցեր» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 429-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «պայմանական վաղաժամկետ ազատման և պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 431-րդ հոդվածի չորրորդ մասը «պաշտպանի» բառից հետո լրացնել «դատախազի» բառով:
Հոդված 5. Օրենսգրքի 434-րդ հոդվածի առաջին մասից հանել երրորդ նախադասությունը:
Հոդված 6. Օրենսգրքի 438-րդ հոդվածի առաջին մասը «պաշտպանի» բառից հետո լրացնել «և դատախազի» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 438-րդ հոդվածի հինգերորդ մասը «անձանց» բառից հետո լրացնել «և դատախազի» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|