Գլխավոր տեղեկություն
Номер
N 3-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2022
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
05.01.2022
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
05.01.2022
Дата вступления в силу
14.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

5 հունվարի 2022 թվականի
ք. Երևան

N 3-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 359-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 359-Ն որոշմամբ հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգի՝

1) 1-ին և 2-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Սույն կարգը սահմանում է էներգետիկայի բնագավառում սակագնային կարգավորման ենթակա լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ՝ Անձ) սակագների սահմանման ու վերանայման գործընթացը։

2. էներգետիկայի բնագավառում սակագնային կարգավորման ենթակա են Հանձնաժողովի կողմից հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեության հետևյալ տեսակները.

1) էլեկտրաէներգետիկական համակարգում՝

ա. էլեկտրական էներգիայի արտադրություն՝ էլեկտրական էներգիայի (հզորության) մատակարարում ԿԷԱ կայաններից, ՎԷԱ կայաններից, ՊԷԱ կայաններից և Հաշվեկշռման ծառայություն մատուցող էլեկտրական էներգիա արտադրողից,

բ. էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցում,

գ. էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցում,

դ. էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցում,

ե. էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցում,

զ. էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիա ունեցող անձի կողմից էլեկտրական էներգիայի վաճառք սպառողներին,

2) գազամատակարարման համակարգում՝

ա. գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցում,

բ. բնական գազի փոխադրման ծառայության մատուցում,

գ. բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից բաշխման ծառայության մատուցում և բնական գազի վաճառք սպառողներին,

3) ջերմամատակարարման համակարգում՝

ա. ջերմային էներգիայի արտադրություն,

բ. ջերմային էներգիայի փոխադրման ծառայության մատուցում,

գ. ջերմային էներգիայի բաշխման ծառայության մատուցում և ջերմային էներգիայի վաճառք սպառողներին,

2) 3-րդ կետի 3-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

3) 3-րդ կետը լրացնել նոր 4-7-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4) ԿԷԱ կայան՝ 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիա արտադրողներ, որոնք ենթակա են սակագնային կարգավորման համաձայն Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների, բացառությամբ ՊԷԱ կայանների, ՎԷԱ կայանների և Հաշվեկշռման ծառայություն մատուցող էլեկտրական էներգիա արտադրողի,

5) Հաշվեկշռման ծառայություն՝ Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական շուկայի կանոններով նախատեսված համակարգային ծառայության տեսակ,

6) ՊԷԱ կայան՝ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիր կնքած էլեկտրական էներգիա արտադրող,

7) ՎԷԱ կայան՝ «Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արևային, երկրաջերմային և կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրողներ, բացառությամբ ՊԷԱ կայանների։»,

4) N 1 հավելվածում «համակցված արտադրության (կոգեներացիա) կայաններ» բառերը փոխարինել «համակցված արտադրության կայաններ» բառերով, իսկ «բաշխման, մատակարարման (այդ թվում` երաշխավորված մատակարարման)» բառերը՝ «բաշխման, երաշխավորված մատակարարման» բառերով։

5) Կարգի N 3 հավելվածում «սահմանման» բառից առաջ լրացնել «սակագնի» բառը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

                          

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

     

ք. Երևան

5 հունվարի 2022 թ.

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2022 թվական: