Գլխավոր տեղեկություն
Номер
N 1-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2022
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
05.01.2022
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
05.01.2022
Дата вступления в силу
14.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

5 հունվարի 2022 թվականի
ք. Երևան

N 1-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 48-Լ որոշման N 2 հավելվածի 4.2-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) Հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

1) Առևտրային (Հաշվարկային) ժամանակահատված`

60 րոպե տևողությամբ ժամանակահատված.

2) Առևտրային հաշվառում`

ԷՄՇ մասնակիցների առևտրային փոխհարաբերություններում վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) քանակների և մատուցված ծառայությունների հաշվառում.

3) Առևտրային հաշվիչ`

ԷՄՇ պայմանագրում ամրագրված էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային հաշվառման հաշվիչ.

4) Առևտրային օր (ՕՐԱ)`

Ժամը 00։00-ին սկսվող և 23:59-ը ներառյալ ավարտվող հաջորդական Առևտրային ժամանակահատվածներից բաղկացած ժամանակահատված․

5) Արտադրող`

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության իրավունք ունեցող անձ, որը գտնվում է արտադրության գործունեության իրականացման ժամանակահատվածում.

6) Արտահանման կետ`

Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի՝ պետական սահմանի հատման կետ, որտեղից իրականացվում է էլեկտրական էներգիայի արտահանումը.

7) Բաշխման ցանց`

Բաշխողի կողմից կառավարվող և շահագործվող էլեկտրական էներգիայի բաշխման գծերի, ենթակայանների և այլ սարքավորումների միասնական համակարգ.

8) ԷԲՑ կանոններ՝

Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններ.

9) Բաշխող`

Էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձ.

10) Գաղտնապահական տեղեկատվություն`

ԷՄՇ մասնակցի ֆինանսական վիճակի և (կամ) առևտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվություն կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել վերջիններիս, ինչպես նաև սպառողներին վերաբերող՝ ԷՄՇ մասնակցի մոտ առկա տեղեկությունները.

11) Գործարք`

Էլեկտրական էներգիայի առևտրի վերաբերյալ ԷՄՇ բոլոր հատվածներում և բաղադրիչներում ԷՄՇ առևտրի մասնակիցների միջև կնքվող համաձայնություն կամ ԷՄՇ մասնակցի կողմից էլեկտրական էներգիայի արտահանման կամ ԷՄՇ-ում վաճառքի կամ սեփական պահանջարկի բավարարման նպատակով էլեկտրական էներգիայի ներկրման վերաբերյալ օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջև կնքվող ուղիղ պայմանագիր.

12) Երաշխավորված մատակարար`

էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձ.

13) Էլեկտրաէներգետիկական համակարգի տարեկան հաշվեկշիռ (ԷՀՏՀ)`

Էլեկտրական էներգիայի սպառման, կորուստների և սեփական կարիքների, արտադրության, արտահանման և ներկրման ԷՄՇ կանոններով սահմանված կանխատեսվող տարեկան ցուցանիշների համախումբ.

14) ԷՄՇ մասնակիցներ`

Արտադրող, Երաշխավորված մատակարար, Մատակարար, Մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձ, Որակավորված սպառող, Հաղորդող, Բաշխող, Համակարգի օպերատորի և Շուկայի օպերատոր.

15) ԷՄՇ առևտրի մասնակիցներ`

Արտադրող, Երաշխավորված մատակարար, Մատակարար, Մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձ, Որակավորված սպառող, ինչպես նաև Հաղորդող ու Բաշխող՝ սեփական կարիքների և կորուստների փոխհատուցման նպատակով գնվող էլեկտրաէներգիայի մասով.

16) ԷՄՇ պայմանագիր`

ԷՄՇ-ին մասնակցելու նպատակով ԷՄՇ մասնակիցների միջև կնքվող պայմանագիր.

17) Ինքնավար էներգաարտադրող (ԻԷԱ)`

Սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի իր սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի քան «Էներգետիկայի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) ամրագրված հզորությունը.

18) ՀԱԻՐ`

Միջհամակարգային միացում, որը ներառում է Հայաստանի և Իրանի էլեկտրաէներգետիկական համակարգերը միացնող բարձրավոլտ հաղորդման գծեր և համապատասխան սարքավորումներ.

19) Հաղորդման ցանց`

Հաղորդողի կողմից կառավարվող և շահագործվող էլեկտրական էներգիայի հաղորդման գծերի (ենթակայանների և այլ սարքավորումների) միասնական համակարգ, որի միջոցով էլեկտրական էներգիան հաղորդվում է բաշխման ցանց, սպառողին, արտահանվում (ներկրվում) և (կամ) տարանցվում են երրորդ երկիր.

20) Հաղորդող`

էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձ․

21) ԷՀՑ կանոններ`

Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններ.

22) Համակարգային ծառայություններ`

էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի համար ԷՄՇ մասնակիցների կողմից ԷՀՑ կանոններով սահմանված դեպքերում և կարգով մատուցվող ծառայություններ.

23)Համակարգի օպերատոր`

էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.

24)Հայտ`

ԷՄՇ կանոնների համաձայն ներկայացված՝ Էլեկտրական էներգիայի գնման և/կամ վաճառքի առաջարկ.

25)Հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

26) Հաշվառման կետ`

ԷՄՇ պայմանագրում ամրագրված առևտրային և վերստուգիչ հաշվառքի կետեր.

27) Հաշվառման համալիր`

Մեկ միակցության սարքվածքների համախումբ, որը նախատեսված է էլեկտրաէներգիայի (հզորության) չափման և հաշվառման համար (հոսանքի և լարման տրանսֆորմատորները, էլեկտրական էներգիայի հաշվիչները, իմպուլսային տվիչները, մոդեմները, գումարիչները, դրանց միացնող հաղորդալարերը՝ և ավտոնոմ էլեկտրական սնումը առնվազն 1,5 ժամի ընթացքում ապահովող անխափան սնման սարքերը՝ իրար հետ միացված նախագծով հաստատված սխեմայով).

28) Հաշվառման տվյալ`

Հաշվառման համալիրով հաշվառված և գրանցված էլեկտրական էներգիայի քանակ.

29) Հաշվեկշռման ծառայություն`

ԷՀՑ կանոններով նախատեսված Համակարգային ծառայության տեսակ.

30) Հաշվեկշռման շուկա (ՀԱՇ)`

ԷՄՇ-ի հատված, որում իրականացվում է Հաշվեկշռող էլեկտրական էներգիայի առևտուրը.

31) Հաշվեկշռող էլեկտրական էներգիա`

Իրական ժամանակում էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարման արդյունքում էլեկտրական էներգիայի ուղիղ պայմանագրերի և օր առաջ շուկաներում վաճառված և գնված էլեկտրական էներգիայի քանակի տարբերությունը միևնույն Հաշվարկային ժամանակահատվածում փաստացի առաքված և ստացված (ներառյալ՝ ներկրված և արտահանված կամ տարանցիկ փոխադրված) էլեկտրական էներգիայի քանակից, որը որոշվում է ԷՄՇ կանոններով սահմանված կարգով․

32)ՀԱՎՐԱ`

Միջհամակարգային միացում, որը ներառում է Հայաստանի և Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը միացնող բարձրավոլտ հաղորդման գծեր և համապատասխան սարքավորումներ.

33) ԷՄԱ կանոններ՝

Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններ.

34) Մատակարար`

Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձ.

35) Ներկրման կետ`

Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի՝ պետական սահմանի հատման կետ, որտեղից իրականացվում է էլեկտրական էներգիայի ներկրումը.

36) Շուկայի կառավարման ծրագրի (ՇԿԾ) օգտատեր`

ԷՄՇ մասնակցի, բացառությամբ Շուկայի օպերատորի կողմից նշանակված անձ (անձինք)․

37)Շուկայի օպերատոր`

Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձ.

38) Որակավորված սպառող՝

ԷՄՇ կանոններով սահմանված չափանիշներին համապատասխանելու հիմքով Շուկայի օպերատորի կողմից որակավորված ճանաչված սպառող.

39) Ուղիղ պայմանագրերի շուկա`

ԷՄՇ-ի հատված, որում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է ԷՄՇ առևտրի մասնակիցների միջև կնքված էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի ուղիղ պայմանագրերի հիման վրա.

40) Պայմանագրային հզորություն`

ՊԷԱ կայանի և Երաշխավորված մատակարարի միջև կնքված պայմանագրում տարեկան (ըստ ամիսների) ամրագրվող հզորություն.

41) Սահմանազատման կետ`

ԷՄՇ մասնակցի էլեկտրատեղակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման․

42)Վերստուգիչ հաշվիչ՝

ԷՄՇ պայմանագրում ամրագրված էլեկտրաէներգիայի վերստուգիչ հաշվառման հաշվիչ.

43) Տարանցում`

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով էլեկտրական էներգիայի տարանցիկ փոխադրում՝ մուտքի մաքսային մարմնից մինչև ելքի մաքսային մարմին.

44) Տնօրինելի հզորություն`

Համակարգի օպերատորի կողմից կարգավարման ենթակա առավելագույն հզորություն, որը որոշվում է Պայմանագրային հզորությունից նվազեցնելով ՋԷԿ-երում և ՀԱԷԿ-ում՝ բնակլիմայական գործոններով (արտաքին օդի ջերմաստիճան, խոնավություն, տեղակայման վայրի բարձրություն), ՀԷԿ-երում՝ ջրի ելքով և էջքով, ինչպես նաև հիմնական սարքավորումների ընդհանուր մաշվածությամբ, ջերմային բեռնվածքով և մնացորդային ֆիզիկական ռեսուրսներով պայմանավորված հզորությունների սահմանափակումները.

45) Քլիրինգային գին`

Առևտրային օրվա յուրաքանչյուր Առևտրային ժամանակահատվածի համար Օր առաջ շուկայում ձևավորված գին.

46) Օր առաջ շուկա (ՕԱՇ)`

ԷՄՇ հատված, որում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է էլեկտրական էներգիայի փաստացի մատակարարման օրվանը նախորդող օրը կնքած Գործարքների հիման վրա։

2) Հավելվածի 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 3 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

5. ԷՄՇ մասնակիցների միջև տեղեկության փոխանակումը, ինչպես նաև փաստաթղթերի հանձնումն իրականացվում է պատշաճ ձևով:

6. Տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումը համարվում է պատշաճ ձևով իրականացված, եթե դրանք հանձնվել են ստորագրությամբ առձեռն հանձնելու, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով (թղթակցությունը ստացողի մոտ նման համակարգի առկայության դեպքում), պատվիրված փոստով (այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ), էլեկտրոնային փոստի (այդ թվում` ԷՄՇ մասնակցի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով) կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում` ԷՄՇ մասնակցի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով, եթե ԷՄՇ կանոններով տեղեկացման կամ փաստաթղթերի հանձնման այլ ձև նախատեսված չէ։ ՇԿԾ-ի միջոցով Շուկայի օպերատորին տեղեկության ներկայացումը համարվում է տվյալ մասնակցի կողմից ԷՄՇ մյուս բոլոր մասնակիցների պատշաճ ծանուցում, ում դա կարող է լինել վերաբերելի։

7. ԷՄՇ մասնակիցը պատասխանատվություն է կրում ԷՄՇ-ում իր ներկայացրած տեղեկությունների (փաստաթղթերի) հավաստիության համար։

8. ԷՄՇ մասնակիցների միջև փոխանակված տեղեկությունների ու փաստաթղթերի միջև հայտնաբերված սխալները, ենթակա են ուղղման հայտնաբերումից և փոխադարձ տեղեկացումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ ժամկետ ԷՄՇ կանոններով սահմանված չէ։

9. ԷՄՇ կանոններով նախատեսված դեպքերում Շուկայի օպերատորը և Համակարգի օպերատորն ապահովում են ԷՄՇ առևտրի մասնակցի ներկայացված տեղեկության ամբողջական հրապարակումը ՇԿԾ-ում:

10. ԷՄՇ մասնակիցը պատասխանում է մյուս մասնակիցների հարցումներին, դիմումներին, բողոքներին կամ առաջարկություններին այն ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առանձին դեպքերի համար ԷՄՇ կանոններով այլ ժամկետ սահմանված չէ։

11. ԷՄՇ մասնակիցների կողմից միմյանց ներկայացվող, ինչպես նաև ԷՄՇ մասնակիցների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկությունները (փաստաթղթերը) հրապարակային են, եթե դրանք օրենքի համաձայն չեն համարվում գաղտնի:

12. ԷՄՇ կանոնների 11-րդ կետով սահմանված տեղեկությունները (փաստաթղթերը) կարող են հրապարակվել օրենքով սահմանված կարգով: Այն հրապարակած կողմը պատասխանատվություն է կրում այդպիսի տեղեկությունների (փաստաթղթերի) հրապարակման վերաբերյալ օրենսդրության պահանջների խախտման համար։

13. ԷՄՇ կանոններով նախատեսված ցանկացած տեղեկություն կամ փաստաթուղթ պետք է պահպանվի առնվազն հինգ տարի ժամկետով, եթե տվյալ տեսակի տեղեկությունների, փաստաթղթերի պահպանության համար ԷՄՇ կանոններով կամ օրենսդրությամբ ավելի երկար ժամկետ սահմանված չէ:».

3) Հավելվածի 14-րդ կետում «առաջացած իրավիճակ» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ Արտառոց իրավիճակ)» բառերը, իսկ «Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակի» բառերը փոխարինել «Արտառոց իրավիճակի» բառերով.

4) Հավելվածի 15-րդ, 16-րդ կետերում, 40-րդ կետի 8-րդ ենթակետում «Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ» և 197-րդ կետում «Վթարային և անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Արտառոց իրավիճակ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

5) Հավելվածի 16-րդ կետից հանել «(այսուհետև՝ ՎԱԻ հաշվարկ)» բառերը.

6) Հավելվածի 17-րդ կետից հանել «ՎԱԻ» բառը.

7) Հավելվածի 18-րդ կետում «պատասխանատվություն է կրում Օրենքով» բառերից հետո լրացնել «, ԷՄՇ կանոններով» բառերը.

8) Հավելվածի 20-րդ կետում՝

ա. «(հանգեցնում կամ կարող է հանգեցնել)» բառերը փոխարինել «(հանգեցնում է)» բառով.

բ. 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) չի գտնվում ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմի վերահսկողության ներքո,

2) ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար:».

9) Հավելվածի 21-րդ կետի 3-րդ ենթակետում «ԷՄՇ մասնակիցը գործել են» բառերը փոխարինել «ԷՄՇ մասնակիցը գործել է» բառերով.

10) Հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Ֆորս մաժոր առաջանալու դեպքում ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմը մյուս կողմին այդ մասին տեղեկացնում է Ֆորս մաժորի մասին իրազեկվելու պահից կամ իր նկատմամբ ազդեցությունից 10 օրվա ընթացքում: Ծանուցում չիրականացրած կողմը կրում է չծանուցման հետ կապված բացասական հետևանքների ռիսկը։»․

11) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1 կետով․

«22.1. ԷՄՇ կանոնների 21-րդ կետը չի սահմանափակում ԷՄՇ մասնակցի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ սույն գլխի պահանջները բավարարելու դեպքում դրանք ևս ֆորս մաժոր ճանաչելու համար:»․

12) Հավելվածի 25-րդ կետում «, ինչպես նաև» կետադրական նշանը և բառերը փոխարինել «կամ» բառով.

13) Հավելվածի 27-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «և մեծածախ առևտրի լիցենզիայի » բառերը.

14) Հավելվածի 35-րդ կետի 2-րդ ենթակետում «ԷՀՑ կանոններին» բառերը փոխարինել «ԷՀՑ կանոնների» բառերով.

15) Հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. ՎԷԱ կայանն ունի բացառապես սեփական կարիքների բավարարման համար անհրաժեշտ էլեկտրական էներգիան նույն կամ տարբեր Հաշվառման կետերում սպառելու իրավունք:».

16) Հավելվածի 40-րդ կետի 4-րդ ենթակետում «ՀՊԿԻ» բառից հետո լրացնել «, ՀՊԿԼ» կետադրական նշանը և բառը.

17) Հավելվածի 42-րդ կետում «առևտրային և վերստուգիչ հաշվիչների» բառերը փոխարինել «Առևտրային հաշվիչների և Վերստուգիչ հաշվիչների» բառերով.

18) Հավելվածի 44-րդ կետում՝

ա. 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԷՄՇ-ում մատուցված ծառայությունների համար վճարում է այն գնորդը, որի Հաշվառման կետերում այդ էլեկտրական էներգիան հաշվառվել է։».

բ. 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) Հաղորդման, Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի, ինչպես նաև ԷՄԱ կանոնների համաձայն Բաշխման ծառայությունների համար, եթե միաժամանակ միացված են Հաղորդման և Բաշխման ցանցին,

3) Հաղորդման, Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի, ինչպես նաև ԷՄԱ կանոնների համաձայն Բաշխման ծառայությունների համար, եթե միացված են Բաշխման ցանցին։».

19) Հավելվածի 47-րդ, 50-րդ և 53-րդ կետերում «ՀԿՊԽ» բառը փոխարինել «ՀՊԿԽ» բառով.

20) Հավելվածի 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«54. Երաշխավորված մատակարարը և Մատակարարը իրենց հաշվեկշռման խմբում պարտադիր ընդգրկում են հետևյալ մասնակիցներին և վերջիններիս առաջացրած անհաշվեկշռույթների համար ստանձնում միասնական պատասխանատվություն.

1) Երաշխավորված մատակարարի դեպքում՝ իր հետ մատակարարման պայմանագիր ունեցող սպառողները, ՀՊԿՄ կարգավիճակ ունեցող և վերջինիս հետ պայմանագիր կնքած ՊԷԱ, ՎԷԱ կայանները, ԻԷԱ-ները (ԻԷԱ-Բաշխող փոխհոսքերի շրջանակում), կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող բոլոր կայանները, ինչպես նաև Բաշխողը,

2) Մատակարարի դեպքում՝ իր հետ մատակարարման պայմանագիր ունեցող սպառողները:».

21) Հավելվածի 55-րդ կետում «բացառությամբ Երաշխավորված մատակարարի և Մատակարարների» բառերը փոխարինել «բացառությամբ Երաշխավորված մատակարարի, Մատակարարների և ՀԾՄ-ի» բառերով.

22) Հավելվածի 56-րդ կետում «հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակի փոփոխությունը» բառերից հետո լրացնել «կամ այլ հաշվեկշռման խմբում ներառումը» բառերով.

23) Հավելվածի 61-րդ կետի 2-րդ ենթակետում «հարկ վճարող» բառերը փոխարինել «հարկ վճարողի» բառերով.

24) Հավելվածի 63-րդ կետում`

ա. 2-րդ ենթակետում «Հանձնաժողովի կողմից տրամադրված գործունեության լիցենզիան» բառերից հետո լրացնել «, իսկ Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու դեպքում Երաշխավորված մատակարարի հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիրը» կետադրական նշանը և բառերը.

բ. 5-րդ ենթակետում «բացառությամբ Երաշխավորված մատակարարի» բառերից հետո լրացնել «, Արտադրողների, Հաղորդողի և ՀԾՄ-ի» բառերը.

25) Հավելվածի 64-րդ կետում «ներկայացնելու» բառը փոխարինել «ներկայացնելուց» բառով.

26) Հավելվածի 66-րդ կետում «2 աշխատանքային» բառերը փոխարինել «1 աշխատանքային» բառերով.

27) Հավելվածի 67-րդ կետի 3-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով» և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով․

«5) Բաշխողին տեղեկացնում է Որակավորված սպառողի կարգավիճակ տրամադրելու մասին։»․

28) Հավելվածի 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«68. Շուկայի օպերատորը ՇԿԾ-ում ներկայացված գրանցման տվյալների ԷՄՇ կանոնների 65-րդ կետով նշված ակտերին անհամապատասխանության դեպքում՝ նույն կետով սահմանված ժամկետում մերժում է գրանցումը՝ գրավոր տրամադրելով մերժման համար հիմք հանդիսացած հանգամանքները:».

29) Հավելվածի 70-րդ կետում «ՀԿՊՄ» բառը փոխարինել «ՀՊԿՄ» բառով.

30) Հավելվածի 72-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«72. Հաշվեկշռման խմբի գործունեության դադարեցման դեպքում, եթե այդ խմբում ներառված ԷՄՇ առևտրի մասնակիցը խմբի գործունեության դադարեցման մասին ծանուցումը ստանալուց հետո ԷՄՇ կանոնների սույն գլխի համաձայն չի ստանձնում հաշվեկշռման պատասխանատվության այլ կարգավիճակ կամ ներառվում այլ հաշվեկշռման խմբում, ապա նրա գործունեությունն ԷՄՇ-ում դադարում է ԷՄՇ կանոնների 73-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն:».

31) Հավելվածի 73-րդ կետի ՝

ա. 1-ին ենթակետում «25 աշխատանքային օր առաջ» բառերից հետո լրացնել «Շուկայի օպերատորին» բառերը,

բ. 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. ԷՄՇ կանոնների 11-րդ գլխի համաձայն չի ընտրել հաշվեկշռման պատասխանատվության այլ կարգավիճակ կամ ներառվել այլ հաշվեկշռման խմբում».

32) Հավելվածի 75-րդ կետում «ա» տառից, իսկ 76-րդ կետում «բ» տառից առաջ և հետո լրացնել համապատասխանաբար « « » և « » » կետադրական նշանները.

33) Հավելվածի 78-րդ կետի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

34) Հավելվածի 81-րդ կետում «տարեկան 5000» բառերը փոխարինել «50000» բառով.

35) Հավելվածի 90-րդ կետի 2-րդ ենթակետում «հարկ վճարող» բառերը փոխարինել «հարկ վճարողի» բառերով,

36) Հավելվածի 96-րդ կետի 1-ին ենթակետում «դիտարկելով համակարգի» բառերը փոխարինել «դիտարկելով առաջարկի և պահանջարկի» բառերով.

37) Հավելվածի 99-րդ կետում՝

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Շուկայի օպերատորը ներկայացնում է կանխատեսվող ժամային արտահանման և ներկրման գրաֆիկները՝ տարեկան կտրվածքով, ներառյալ տարանցումը,»,

բ. 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «Արտադրության» բառից հետո լրացնել «ժամային» բառը, իսկ «էլեկտրաէներգիայի պահանջարկը յուրաքանչյուր կայանի համար առանձին» բառերից հետո՝ «՝ տարեկան կտրվածքով» բառերը,

գ. 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. ԷՄՇ բոլոր միացման հանգույցների բեռի ժամային գրաֆիկները՝ տարեկան կտրվածքով իր սպառողների համար,»,

դ. 5-րդ և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Մատակարարը ներկայացնում է ԷՄՇ բոլոր միացման հանգույցներում իր բեռի ժամային գրաֆիկները՝ տարեկան կտրվածքով,

6) Որակավորված սպառողը ներկայացնում է ԷՄՇ բոլոր միացման հանգույցներում իր բեռի ժամային գրաֆիկները՝ տարեկան կտրվածքով,».

38) Հավելվածի 111-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«111. Կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող բոլոր կայանները Հաղորդման կամ Բաշխման ցանց առաքված էլեկտրական էներգիան վաճառում են բացառապես Երաշխավորված մատակարարին՝ Հանձնաժողովի կողմից սահմանված պայմաններով։».

39) Հավելվածի 130-րդ և 131-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«130. ՉՈՒՊ բաղադրիչում էլեկտրական էներգիայի գնման Գործարքն ուժի մեջ մտնելու նպատակով՝ Գործարք կնքած մասնակիցները պարտավոր են Գործարքը կնքելուց հետո ոչ ուշ քան 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ այն դեպքերում երբ Գործարքն ենթադրում է առևտուր ՕՐԱ համար, ապա մինչև Առևտրային օրվան նախորդող օրը (այսուհետ՝ ՕՐԱՆ) ժամը 16։59-ն ներառյալ ՇԿԾ-ի միջոցով հաստատել վաճառվող և գնվող Էլեկտրական էներգիայի քանակի մասին տեղեկությունը: ՉՈՒՊ բաղադրիչում կնքված Գործարքների մասին Համակարգի օպերատորը և Շուկայի օպերատորը տեղեկացվում են ՇԿԾ-ի միջոցով՝ ավտոմատ:

131. ՉՈՒՊ բաղադրիչում կնքված Գործարքը կարող է փոփոխվել կամ գործողությունը դադարեցվել այն կնքած ԷՄՇ մասնակիցների կողմից ցանկացած ժամանակ, իսկ այն դեպքում երբ Գործարքն ենթադրում է առևտուր ՕՐԱ համար, ապա մինչև Առևտրային օրվան նախորդող օրը ժամը 16։59-ը ներառյալ: Գործարքի փոփոխությունը կամ դրա գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում ՇԿԾ-ի միջոցով Գործարքի կողմերի հաստատումից հետո: ՉՈՒՊ բաղադրիչում կնքված Գործարքների փոփոխության կամ դադարեցման մասին Համակարգի օպերատորը և Շուկայի օպերատորը տեղեկացվում են ՇԿԾ-ի միջոցով՝ ավտոմատ:».

40) Հավելվածի 157-րդ կետում «ՕԱՇ մուտքի փակումից հետո» բառերը փոխարինել «ՕՐԱՆ ժամը 14:29-ից հետո» բառերով.

41) Հավելվածի 165-րդ կետում «հաշվեկշռող» բառը փոխարինել «Հաշվեկշռող» բառով.

42) Հավելվածի 170-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«170. Յուրաքանչյուր ՀՊԿԻ, ՀՊԿԼ և ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակից, բացառությամբ Հաղորդողի ՕՐԱՆ մինչև ժամը 17։59-ը ներառյալ ՇԿԾ-ի միջոցով Համակարգի օպերատորին և Շուկայի օպերատորին է ներկայացնում ՕՐԱ ընթացքում առաքման, արտահանման, ներկրման, ինչպես նաև 10 ՄՎտ և ավել հզորությամբ Հաշվառման կետերում արտադրության և սպառման ենթակա էլեկտրական էներգիայի քանակները՝ ըստ բոլոր Հաշվառման կետերի և ՕՐԱ Առևտրային ժամանակահատվածների (այսուհետև՝ Գործարքների տեղաբաշխում)։».

43) Հավելվածի 174-րդ կետի`

ա. 2-րդ ենթակետում «վերջիններիս կնքած Գործարքների հետ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետի» բառերը,

բ. լրանցել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման Գործարքների դեպքում անհաշվեկշռույթ չի հաշվարկվում, եթե ԷՄՇ առևտրի մասնակցի Գործարքներից բխող անհաշվեկշռույթներ չեն առաջացել։».

44) Հավելվածի 179-րդ կետի 3-րդ ենթակետում «ՀԾՄ» բառը փոխարինել «ՀԾՄ-ն» բառով.

45) Հավելվածի 194-րդ կետում «իրականացում» բառը փոխարինել «իրականացնում» բառով.

46) Հավելվածի 198-րդ կետում «էլեկտրական էներգիա ներկրելու» բառերից հետո լրացնել « կամ արտահանելու,» բառերը, ինչպես նաև «բացառությամբ Երաշխավորված մատակարարի» բառերից հետո լրացնել «, Արտադրողների, Հաղորդողի և ՀԾՄ-ի,» բառերը և կետադրական նշանները.

47) Հավելվածի 201-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«201. ԿՈՒՊ բաղադրիչում և ՕԱՇ-ում Հայտ ներկայացնելիս ԷՄՇ առևտրի մասնակցի բանկային երաշխիքի հասանելի մնացորդը ՇԿԾ-ում նվազեցվում է հետևյալ կերպ՝

1) ԿՈՒՊ բաղադրիչում գնման Հայտ ներկայացնելու դեպքում Հայտում նշված էլեկտրական էներգիայի քանակի և ԿՈՒՊ բաղադրիչում մասնակցող ԿԷԱ կայաններից ամենաբարձր սակագին ունեցող կայանի սակագնի արտադրյալի հարյուր հիսուն տոկոսի չափով,

2) ՕԱՇ-ում գնման Հայտ ներկայացնելու դեպքում Հայտում նշված էլեկտրական էներգիայի քանակի և հաշվեկշռման ծառայության մատուցման համար Հանձնաժողովի սահմանած առավելագույն սակագնի արտադրյալի չափով։».

48) Հավելվածի 202-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրւթյամբ.

«202. ԿՈՒՊ բաղադրիչում և ՕԱՇ-ում Գործարքի կնքման դեպքում ԷՄՇ առևտրի մասնակցի բանկային երաշխիքի հասանելի մնացորդի ԷՄՇ կանոնների 201-րդ կետի համաձայն նվազեցված գումարը ՇԿԾ-ում ճշգրտվում է հետևյալ կերպ ՝

1) Գործարքի շրջանակում գնված էլեկտրական էներգիայի արժեքի չափով,

2) Համակարգի օպերատորի ծառայության արժեքի չափով, որի մեծությունը որոշվում է Գործարքի շրջանակում գնված էլեկտրական էներգիայի քանակի և Հանձնաժողովի կողմից համակարգի օպերատորի ծառայության համար սահմանած սակագնի արտադրյալով,

3) Շուկայի օպերատորի ծառայության արժեքի չափով, որի մեծությունը որոշվում է Գործարքի շրջանակում գնված էլեկտրական էներգիայի քանակի և Հանձնաժողովի կողմից շուկայի օպերատորի ծառայության համար սահմանած սակագնի արտադրյալով,

4) Հաղորդողի ծառայության արժեքի չափով, որի մեծությունը որոշվում է Գործարքի շրջանակում գնված էլեկտրական էներգիայի քանակի և Հանձնաժողովի կողմից հաղորդման ծառայության համար սահմանած սակագնի արտադրյալով,

5) Բաշխողի ծառայության արժեքի չափով, որի մեծությունը որոշվում է Գործարքի շրջանակում գնված էլեկտրական էներգիայի քանակի և նախորդ ամիս տվյալ ԷՄՇ առևտրի մասնակցի փաստացի ձևավորված բաշխման ծառայությունների միջին կշռված արժեքի չափով: Այն դեպքում, երբ տվյալ ԷՄՇ առևտրի մասնակցին նախորդ ամիս բաշխման ծառայություններ չեն մատուցվել, ապա երաշխիքի մեծությունը որոշվում է Գործարքի շրջանակում գնված էլեկտրական էներգիայի քանակի և մասնակցի՝ բաշխման ցանցի հետ ունեցած Հաշվառման կետերում կիրառվող բաշխման ծառայությունների մատուցման սակագներից ամենաբարձրի արտադրյալով, և

6) Հաշվեկշռման ծառայության արժեքի չափով՝ որի մեծությունը որոշվում է Գործարքի շրջանակում գնված էլեկտրական էներգիայի քանակի մեկ քսաներորդի և հաշվեկշռման ծառայության համար սահմանված առավելագույն սակագնի արտադրյալով:».

49) Հավելվածի 203-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«203. ՉՈՒՊ բաղադրիչում Գործարքի կնքման դեպքում ԷՄՇ առևտրի մասնակցի բանկային երաշխիքի հասանելի մնացորդը ՇԿԾ-ում նվազեցվում է հետևյալ կերպ՝

1) ԷՄՇ կանոնների 202-րդ կետի 2-5-րդ ենթակետերի համաձայն որոշված ծառայությունների ամսական արժեքի հանրագումարի չափով, բացառությամբ էլեկտրական էներգիայի ներկրման գործարքների, որոնց դեպքում երաշխիքը չի նվազեցվում,

2) ԷՄՇ կանոնների 202-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն որոշված Հաշվեկշռման ծառայության ամսական արժեքի չափով, բացառությամբ Էլեկտրական էներգիայի տարանցման, արտահանման և ներկրման գործարքների,

3) Էլեկտրական էներգիայի տարանցման, արտահանման և ներկրման Գործարքների դեպքում՝ տվյալ Գործարքի շրջանակում գնված էլեկտրական էներգիայի քանակի և Հաշվեկշռման ծառայության մատուցման համար Հանձնաժողովի սահմանած առավելագույն սակագնի արտադրյալի ամսական արժեքի չափով։».

50) Հավելվածի 204-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«204. ԷՄՇ մասնակցի ԷՄՇ կանոնների 202-րդ և 203-րդ կետերի համաձայն բանկային երաշխիքի նվազեցված գումարը ԿՈՒՊ բաղադրիչում, ՕԱՇ-ում և ՉՈՒՊ բաղադրիչում ԷՄՇ կանոնների 176-րդ կետի համաձայն Շուկայի օպերատորի կողմից անհաշվեկշռույթների հաշվեգրումներն իրականացնելուց հետո ՕՐԱՀ մինչև ժամը 09։59-ը ներառյալ ՇԿԾ-ում ճշգրտվում է հետևյալ կերպ՝

1) Համակարգի օպերատորի փաստացի մատուցած ծառայության արժեքի չափով, որի մեծությունը որոշվում է ՕՐԱ համար փաստացի գնված էլեկտրական էներգիայի քանակի և Հանձնաժողովի կողմից համակարգի օպերատորի ծառայության համար սահմանած սակագնի արտադրյալով,

2) Շուկայի օպերատորի փաստացի մատուցած ծառայության արժեքի չափով, որի մեծությունը որոշվում է ՕՐԱ համար փաստացի գնված էլեկտրական էներգիայի քանակի և Հանձնաժողովի կողմից շուկայի օպերատորի ծառայության համար սահմանած սակագնի արտադրյալով,

3) Հաղորդողի փաստացի մատուցած ծառայության արժեքի չափով, որի մեծությունը որոշվում է ՕՐԱ համար փաստացի գնված էլեկտրական էներգիայի քանակի և Հանձնաժողովի կողմից հաղորդման ծառայության համար սահմանած սակագնի արտադրյալով,

4) Բաշխողի փաստացի մատուցած ծառայության արժեքի չափով, որի մեծությունը որոշվում է ՕՐԱ համար փաստացի գնված էլեկտրական էներգիայի քանակի և ԷՄՇ առևտրի մասնակցի տվյալ միացման կետի բաշխման ծառայությունների մատուցման սակագնի արդյունքում ձևավորված բաշխման ծառայության արժեքի չափով, իսկ եթե ԷՄՇ մասնակիցը միացած է բաշխման ցանցի տարբեր լարման մակարդակներով, ապա տվյալ համապատասխանաբար՝ լարման մակարդակներով անցած էլեկտրական էներգիայի քանակի և տվյալ լարման մակարդակի համար սահմանված բաշխման ծառայությունների մատուցման սակագների արտադրյալի արդյունքում ձևավորված ծառայությունների արժեքի հանրագումարի չափով,

5) Հաշվեկշռման փաստացի մատուցած ծառայության արժեքի չափով, որի մեծությունը որոշվում է ՕՐԱ համար Հաշվեկշռողից փաստացի գնած էլեկտրական էներգիայի արժեքի չափով։».

51) Հավելվածի 206-րդ կետում «Գործարքի շրջանակում գնված, ներկրված» բառերից հետո լրացնել « կամ արտահանված» բառերը.

52) Հավելվածի 214-րդ կետից հանել « և ՀԾՄ-ի» բառերը.

53) Հավելվածի 220-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«220. ԷՄՇ-ում էլեկտրական էներգիայի Առևտրային հաշվառումը Շուկայի օպերատորը կատարում է ԷՄՇ մասնակիցների՝ Հաղորդման և Բաշխման ցանցերի հետ ունեցած Սահմանազատման կետերի համար` այդ կետերում տեղակայված Հաշվառման համալիրներից ստացված տվյալների հիման վրա։ Ընդ որում, առևտրային հաշվառքի սարքերի խափանման դեպքում Շուկայի օպերատորն էլեկտրական էներգիայի Առևտրային հաշվառումը կատարում է ԷՄՇ պայմանագրում ամրագրված վերստուգիչ հաշվառման համալիրներից ստացված տվյալների հիման վրա։».

54) Հավելվածի 223-րդ կետի 2-րդ ենթակետում «Առևտրային հաշվիչներից» բառերը փոխարինել «Հաշվառման համալիրներից» բառերով.

55) Հավելվածի 224-րդ կետում «Հաշվառքի կետերի» բառերը փոխարինել «Հաշվառման համալիրների» բառերով.

56) Հավելվածի 231-րդ կետում «Հաշվառքի կետերից» բառերը փոխարինել «Հաշվառման համալիրներից» բառերով.

57) Հավելվածի 233-րդ և 235-րդ կետերում «ԷՀՑ կանոնների N 2 Հավելվածի» բառերը փոխարինել «հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 19-ի N 60 որոշմամբ հաստատված «110կՎ և բարձր լարման ցանցերում էլեկտրաէներգիայի անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկայի»» բառերով.

58) Հավելվածի 11-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԲԱԺԻՆ 11

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

245. Մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը.

1) ԷՄՇ կանոնների 54-րդ կետի համաձայն Երաշխավորված մատակարարի Հաշվեկշռման խմբում պարտադիր ընդգրկվում են նաև ԿԷԱ կայանները և Օրենքով սահմանված գնման երաշխիքային ժամկետը լրացած կայանները՝ ստանալով պարտադիր ՀՊԿՄ կարգավիճակ։ Երաշխավորված մատակարարը պատասխանատվություն է ստանձնում նաև իր Հաշվեկշռման խմբում ընդգրկված ԿԷԱ կայանների և Օրենքով սահմանված գնման երաշխիքային ժամկետը լրացած կայանների առաջացրած անհաշվեկշռույթների համար,

2) ԷՄՇ կանոնների 113-րդ կետի համաձայն ԵՐՊ բաղադրիչում առևտրին մասնակցում են նաև ԿԷԱ կայանները, ինչպես նաև 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ այն ջերմային էլեկտրակայանները, որոնց համար Հանձնաժողովը սահմանել է հզորության վճար՝ հաշվի առնելով անցումային փուլում Համակարգի օպերատորի ներկայացրած՝ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման անհրաժեշտությունը։ Նման դեպքում 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ ջերմային էլեկտրակայանների նկատմամբ կիրառվում են ՊԷԱ կայանների համար սահմանված կարգավորումները։ Երաշխավորված մատակարարը նշված կայաններից էլեկտրական էներգիան գնում է Հանձնաժողովի սահմանած սակագներով,

3) ԷՄՇ կանոնների 20-րդ գլխով սահմանված ԿՈՒՊ բաղադրիչը չի գործում,

4) ԷՄՇ կանոնների 113-րդ կետի համաձայն ԵՐՊ բաղադրիչում առևտրին մասնակցում են նաև Օրենքով սահմանված գնման երաշխիքային ժամկետը լրացած կայանները։ Երաշխավորված մատակարարը նշված կայաններից էլեկտրական էներգիան գնում է Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի համար սահմանած նվազագույն գնով։ Սույն կետը չի սահմանափակում Օրենքով սահմանված գնման երաշխիքային ժամկետը լրացած կայանների իրավունքը մասնակցելու ԷՄՇ-ում առևտրին որպես ՄԷԱ կայան՝ կորցնելով ԵՐՊ բաղադրիչում Երաշխավորված մատակարարին էլեկտրական էներգիա վաճառելու իրավունքը և դուրս գալով Երաշխավորված մատակարարի Հաշվեկշռման խմբից,

5) ԷՄՇ կանոնների 136-րդ կետի համաձայն ԿԷԱ կայանները ՕԱՇ-ում առևտրին չեն մասնակցում։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

 

ք. Երևան

5 հունվարի 2022 թ.

 

 

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան