Գլխավոր տեղեկություն
Номер
N 178-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 17.02.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.02.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.02.2022
Дата вступления в силу
18.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2022 թվականի N 178-Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել էլեկտրոնային ծառայությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 178-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1․ Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան էլեկտրոնային ծառայությունների ցանկը։

2․ Էլեկտրոնային ծառայություններ են համարվում տեղեկատվական-հեռահաղորդակցման կապի, այդ թվում՝ ինտերնետի միջոցով մատուցվող հետևյալ ծառայությունները՝

1) ծրագրային ապահովման (այդ թվում՝ էլեկտրոնային հարթակների) մշակումը, նորացումը և ընթացիկ սպասարկումը․

2) ծրագրային ապահովման (այդ թվում՝ էլեկտրոնային հարթակների), համակարգչային և օնլայն խաղերի օգտագործման իրավունքի տրամադրումը.

3) տվյալների բազաների օգտագործումը, հեռահար հասանելիության ապահովումը, նորացումները և լրացուցիչ ֆունկցիոնալ հնարավորությունների տրամադրումը.

4) էլեկտրոնային գրքերի և այլ էլեկտրոնային հրապարակումների, տեղեկատվական, կրթական նյութերի, գրաֆիկական պատկերների, երաժշտական ստեղծագործությունների, տեքստով կամ առանց դրա աուդիվիզուալ ստեղծագործությունների օգտագործման իրավունքի, այդ թվում՝ դրանց հեռավար օգտագործման իրավունքի տրամադրումը.

5) գովազդային ծառայությունների մատուցումը, գովազդային հարթակների տրամադրումը․

6) խորհրդատվության տրամադրումը․

7) մշակույթի, արվեստի, ուսուցման (կրթության), գիտության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի, զբոսաշրջության, հանգստի և սպորտի ոլորտի ծառայությունները․

8) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների), գույքային իրավունքների ձեռքբերման (օտարման), այդ թվում` գույքի վարձակալության (օգտագործման) առաջարկությունների տեղադրման ծառայությունները․

9) տվյալների որոնման, դրանց ընտրության և ըստ պահանջների տեսակավորման ավտոմատացված ծառայությունների տրամադրումը․

10) պատվիրատուի համար պոտենցիալ գնորդներ գտնելու և պատվիրատուին ներկայացնելու ծառայությունները.

11) վաճառողի և գնորդի միջև գործարար կապերի հաստատման և պայմանագրերի կնքման նպատակով տեխնիկական, կազմակերպչական, տեղեկատվական և այլ հնարավորությունների մասով ծառայությունների մատուցումը (ներառյալ ինտերնետում առցանց ռեժիմով աշխատող առևտրային հարթակի տրամադրումը, որում պոտենցիալ գնորդներն առաջարկում են իրենց գինն ավտոմատացված պրոցեսի միջոցով, և կողմերը ծանուցվում են վաճառքի մասին ավտոմատ գեներացվող հաղորդագրության միջոցով).

12) կոմերցիոն կամ անձնական ներկայացվածության ապահովումը և (կամ) պահպանումը, օգտագործողների էլեկտրոնային ռեսուրսների (ինտերնետում կայքերի և (կամ) կայքերի էջերի) պահպանումը, այլ օգտագործողների հասանելիության ապահովումը, օգտվողներին դրանց մոդիֆիկացման հնարավորության ընձեռումը.

13) տեղեկատվության պահպանումը և մշակումը, եթե անձը, ով տրամադրել է տեղեկատվություն, ունի դրան հասանելիություն տեղեկատվական-հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով․

14) առցանց ռեժիմով հաշվողական հզորության տրամադրումը տեղեկատվական համակարգում տեղեկատվություն տեղադրելու համար.

15) դոմենային անվանումների տրամադրումը, հոսթինգային ծառայությունները.

16) որոնողական համակարգերի հասանելիության ապահովումը տեղեկատվական-հեռահաղորդակցման կապում, այդ թվում՝ ինտերնետում․

17) տեղեկատվական համակարգերի կառավարման ծառայությունների տրամադրումը.

18) ինտերնետային կայքերում վիճակագրության վարումը։

3. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի «բ» ենթակետի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայություններ չեն համարվում`

1) ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, եթե ինտերնետով պատվերի արդյունքում դրանց տրամադրումն իրականացվում է առանց ինտերնետ կապի․

2) էլեկտրոնային հաշվողական մեքենաների համար ծրագրերի օտարումը (ներառյալ համակարգչային խաղերը), եթե դրանց փոխանցումը կատարվում է նյութական կրիչներով․

3) ինտերնետ հասանելիության ապահովման ծառայությունների մատուցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2022 թվական: