ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2022 թվականի N 176-Ա
ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7֊րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով, N 05100010/290122/0005251 տարանցման հայտարարագրով ձևակերպված գույքը (այսուհետ՝ գույք) անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հանձնված գույքը հետ վերցնել և նվիրել «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքներից հետո մեկամսյա ժամկետում ապահովել նվիրատվության պայմանագրի կնքումը որոշման 2-րդ կետում նշված ընկերության հետ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 176-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
N |
Անվանումը |
Ընդհանուր բրուտտո քաշը (կգ) |
Մաքսային արժեքը (դրամ) |
Քանակը (հատ) |
Գույք ստացող ընկերությունը |
1. |
Լազերային կտրող հաստոց՝ իր էլ․ կարգավորիչով և ծխի ֆիլտրով (XTC-F2560GP) |
26,860.0 |
92,701,697.0 |
1 |
«Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ |
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
17.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |