ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունվարի 2022 թվականի N 6-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի հունվարի 20-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
05.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի N 6-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահան- ման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ |
|||||||||
1. |
2403199000 |
Արդյունաբերական պատրաստման այլ ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ, «հոմեգենացված» կամ «վերականգնված» ծխախոտ, ծխախոտի լուծամզվածքներ և բնահյութեր. -ծխելու խոտ՝ ցանկացած հարաբերակցությամբ ծխախոտի փոխարինիչներ պարունակող կամ չպարունակող --- այլ |
վերամշակ- վածություն |
կգ |
1 686 484 |
ԱՄԷ, Բուլղարիա, Լիբանան, Զիմբաբվե, Բրազիլիա, Հորդանան ԵՄ երկրներ, Բանգլադեշ, Իրան, Պակիստան, Հնդկաստան |
ԱՄԷ, Բուլղարիա, Լիբանան, Զիմբաբվե, Բրազիլիա, Հորդանան ԵՄ երկրներ, Բանգլադեշ, Իրան, Պակիստան, Հնդկաստան |
4 110 650 900 |
|
2. |
4813200000 |
Ծխախոտաթուղթ կտրված կամ չկտրված ըստ չափի կամ գրքույկների կամ փողակների ձևով, 5սմ –ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով |
սիգարետի թուղթ |
կգ |
142 525 |
Գերմանիա, Բուլղարիա, Չեխիա, Ավստրիա, Չինաստան, Իտալիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Հորդանան |
Գերմանիա, Բուլղարիա, Չեխիա, Ավստրիա, Չինաստան, Իտալիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Հորդանան |
192 740 000 |
|
3. |
5601221000 |
Քիմիական մանրաթելերից 8 մմ տրամագիծը չգերազանցող գլանափաթեթներով |
սիգարետի ֆիլտր |
կգ |
807 881 |
Բուլղարիա, Լիտվա, Լիբանան, Չինաստան, Իտալիա, Մեծ Բրիտանիա, ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, ԱՄԷ, Հորդանան |
Բուլղարիա, Լիտվա, Լիբանան, Չինաստան, Իտալիա, Մեծ Բրիտանիա, ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, ԱՄԷ, Հորդանան |
2 030 116 000 |
|
4. |
4813901000 |
Ծխախոտաթուղթ՝ կտրված կամ չկտրված ըստ չափի կամ գրքույկների կամ փողակների ձևով 5մմ –ից ավելի, բարձր 15սմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով |
սիգարետի ֆիլտրի թուղթ |
կգ |
101 836 |
Բուլղարիա, Գերմանիա, Չինաստան Իտալիա, Ավստրիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Հորդանան |
Բուլղարիա, Գերմանիա, Չինաստան, Իտալիա, Ավստրիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Հորդանան |
428 680 600 |
|
5. |
7607201000 |
Ալյումինե նրբաթիթեղ առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի կամ նույնանման նյութերի հիմքով) 0.2 մմ-ից ոչ պակաս հաստությամբ չհաշված հիմքը) 0.021 մմ-ից պակաս հաստությամբ չհաշված հիմքը) |
փայլաթիթեղ |
կգ |
181 278 |
Հունաստան, Բուլղարիա, Չինաստան, Իտալիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Հորդանան |
Հունաստան, Բուլղարիա, Չինաստան, Իտալիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Հորդանան |
384 310 600 |
|
6. |
3920621909 |
Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ, այլ ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և նույնանման ձևով չմիացված այլ նյութերի հետ. պոլիէթիլենտերեֆտարատից 0.35մմ-ից ոչ ավելի հաստությամբ. Այլ |
պոկվող ժապավեն |
կգ |
8 690 |
Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան Իտալիա, Բելգիա, ԵՄ երկրներ, Ինդոնեզիա, ԱՄԷ, Հորդանան |
Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան Իտալիա, Բելգիա, ԵՄ երկրներ, Ինդոնեզիա, ԱՄԷ, Հորդանան |
30 609 400 |
|
7. |
3920202109 |
Պլաստմասսայից սալիկներ թերթեր, թաղանթ և շերտեր կամ ժապավեններ, այլ ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և նույնանման ձևով չմիացված այլ նյութերի հետ պրոպիլենի պոլիմերներից 0.10մմ-ից ոչ ավելի հաստությամբ այլ |
տուփի փաթեթավոր- ման ցելոֆան |
կգ |
236 920 |
Իտալիա, Բուլղարիա, Չինաստան, Բելգիա, ԵՄ երկրներ, Ինդոնեզիա, Հորդանան, ԱՄԷ |
Իտալիա, Բուլղարիա, Չինաստան, Բելգիա, ԵՄ երկրներ, Ինդոնեզիա, Հորդանան, ԱՄԷ |
212 746 820 |
|
8. |
3506910000 |
Պատրաստի սոսինձների և այլ պատրաստի հարակցանյութեր՝ այլ տեղում չնշված, որպես սոսինձներ կամ հարակցանյութեր օգտագործվելու համար պիտանի, մանրածախ վաճառքի որպես սոսինձներ կամ հարակցանյութեր բաժնեծրարված, 1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգված ունեցող արտադրանք այլ |
սոսինձ |
կգ |
70 800 |
Գերմանիա, Բուլղարիա, Հունաստան, Շվեյցարիա, Իտալիա, ԵՄ երկրներ, Հորդանան, ԱՄԷ |
Գերմանիա, Բուլղարիա, Հունաստան, Շվեյցարիա, Իտալիա, ԵՄ երկրներ, Հորդանան, ԱՄԷ |
93 932 730 |
|
9. |
4819200000 |
Ստվարաթղթե տուփեր, արկղեր, տուփեր, պարկեր, թղթե տոպրակներ և փաթեթավորման այլ տարաներ՝ թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելերից պատրաստված քաթանից, քարտարկղեր, նամակարկղեր և նույնանման արտադրատեսականի՝ թղթից կամ ստվարաթղթից, որոնք օգտագործվում են հիմնարկներում, խանութներում կամ նույնանման նպատակներով ծալովի ստվարաթղթե տուփեր, արկղեր ու տուփեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից |
սիգարետի ստվա- րաթղթե տուփեր՝ կտրատված համապա- տասխան չափի, թերթերով |
կգ |
960 000 |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան, Հորդանան, ԱՄԷ |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան, Հորդանան, ԱՄԷ |
2 143 884 000 |
|
10. |
4810921000 |
Թուղթ և ստվարաթուղթ՝ մեկ կամ զույգ կողմերից կաոլինով չինական կավով) կամ այլ անօրգանական նյութերով պատված, կապակցող նյութերի օգտագործմամբ կամ առանց կապակցող նյութերի և առանց որևէ այլ պատվածքի, ներկած կամ չներկած, զարդարված կամ չզարդարված մակերեսով, տպված կամ չտպված, գլանափաթեթներով կամ ցանկացած չափի ուղղանկյուն ներառյալ քառակուսի) թերթերով. Գրելու տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող թուղթ և ստվարաթուղթ մեխանիկական կամ քիմիական մեխանիկական եղանակով ստացված մանրաթելեր չպարունակող, կամ մանրաթելերի ընդհանուր զանգվածի |
սիգարետի տուփի ներդիր, որը տուփի տեսքն ամբողջակա- նացնելու սոսնձվում է ստվարաթղթե տուփին, գլա- նափաթեթ- ներով կամ ցանկացած չափի ուղղանկյուն ներառյալ քառակուսի թերթերով) |
կգ |
148 800 |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան, Հորդանան, ԱՄԷ |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան, Հորդանան, ԱՄԷ |
294 126 690 |
|
Ընդամենը |
9 921 797 740 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
05.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |