ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունվարի 2022 թվականի N 3-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Էդգար Աշոտի Անտոնյանին պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Սարչապետ համայնք, գյուղ Ձորամուտ, 2-րդ փողոց 23 հասցեում (անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման վկայական՝ թիվ 05102021-06-0033, տրված՝ 2021 թվականի հոկտեմբերի 5-ին) գտնվող 84.8 քառ. մետր բնակելի տան, 9.1 քառ. մետր մառանի, 20.7 քառ. մետր անասնաշենքի, 8.8 քառ. մետր տնտեսական սենյակի, 19.4 քառ. մետր ավտոտնակի և 0.333 հեկտար հողամասի (այսուհետ` գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով, որ նվիրատվության պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
05.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|