ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1055-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,998,300 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Ֆրիներջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07620452) 2021 թվականի նոյեմբերի 30-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-04/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 5,998,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 1055-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է տեղադրել արևային ֆոտովոլտային /ON GRID/ կայան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Դավիթ-Բեկ բնակավայրի միջնակարգ դպրոց Պետական ոչ առևտրային կազմակերպություն դպրոցի տանիքին |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Դավիթ Բեկ բնակավայր, բնագավառը՝ կրթություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5,998,300 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Դավիթ-Բեկ միջնակարգ դպրոց Պետական ոչ առևտրային կազմակերպություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. հունվարի 31-ից մինչև 2022 թ. մարտի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է տեղադրել արևային ֆոտովոլտային /ON GRID/ կայան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Դավիթ-Բեկ բնակավայրի միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության տանիքին։ Արժեքը կազմում է 5,998,300 դրամ։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. հունվարի 31-ից մինչև 2022 թ. մարտի 30-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Արևային ֆոտովոլտային /ON GRID/ կայանի տեղադրում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Դավիթ-Բեկ բնակավայրի միջնակարգ դպրոց Պետական ոչ առևտրային կազմակերպության տանիքին։ Արժեքը կազմում է 5,998,300 դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
յաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.04.2022, N 262-Ա | 15.04.2022, N 1055-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|