Գլխավոր տեղեկություն
Номер
N 1090-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
30.12.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
30.12.2021
Дата вступления в силу
31.12.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1090-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01266593) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01520882) «Գեղամա» մասնաճյուղի հետ 2019 թվականի ապրիլի 22-ին կնքված N 8131160 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00046317) Կոտայքի ԳԳՄ-ի հետ 2016 թվականի նոյեմբերի 3-ին կնքված N 041111611177 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան