ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1047-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԵԲԵՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՓՈՒԼ ԵՐԿՈՒ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Հյուսիսային պողոտա 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972) իրականացվող` 39,166,667 դրամ ընդհանուր արժողությամբ «Դեբետի զարգացում փուլ երկու» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Պրոֆ Ալ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ` 01831375) հետ 2021 թվականի նոյեմբերի 19-ին կնքված թիվ 19/11/2021/-01 երկկողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՀՀ Լոռու մարզի Դեբետի համայնքապետարանի շենքի առաջին հարկի պատուհանների և դռների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 4,166,666.67 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 1047-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԴԵԲԵՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՓՈՒԼ ԵՐԿՈՒ»
1. |
Ծրագրի նպատակը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) նախատեսում է ՀՀ Լոռու մարզի, Փամբակ համայնքի, Դեբետ բնակավայրում կառուցել նոր դպրոց, որը լինելու է տարածաշրջանում միակը։ Դպրոցը նախատեսվում է կառուցել Դեբետ բնակավայրի «Դեբեդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում։ Հաշվի առնելով այն փաստը, որ նոր դպրոցի նախագիծը արդեն պատրաստ է և նոր դպրոցի շին աշխատանքները պլանավորված է սկսել 2022 թ․-ի գարնանը, որոշել ենք հունվար և փետրվար ամիսները, որոնք ոչ բարենպաստ ամիսներ են շինարարության համար, օգտագործել քանդման աշխատանքների իրականացման համար։ Ծրագրի մաս է կազմում Դեբետի դպրոցի հարևանությամբ գործող Դեբետի վարչական կենտրոնի (համայնքապետարան) շենքը, որը հիմնադրամի ներդրումների արդյունքում ձեռք է բերել բազմաֆունկցիոնալություն։ Ծրագրով նախատեսվում է փոխարինել նորերով Դեբետ բնակավայրի վարչական շենքի առաջին հարկի դռներն ու պատուհանները։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարօ Հ. Արմենը։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)։ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
● ՀՀ Լոռու մարզ, Փամբակ համանյք, Դեբետ բնակավայր ● Համայնքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 39,166,667 (երեսունինը միլիոն մեկ հարյուր վաթսունվեց հազար վեց հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Դեբետ բնակավայրը և «Դեբեդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի հունվարի 10-ից մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
● «Դեբեդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գոյություն ունեցող շենքի և հարակից շինությունների քանդման և ապամոնտաժման աշխատանքներ ընդամենը 35,000,000 (երեսունհինգ միլիոն) ՀՀ դրամ, առանց ԱԱՀ արժողությամբ, 2022 թվականի հունվարի 10-ից մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը։ ● Դեբետ բնակավայրի վարչական (համայնքապետարան) շենքի նոր պատուհանների և դռների պատրաստման և տեղադրման աշխատանքներ ընդամենը 4,166,667 (չորս միլիոն մեկ հարյուր վաթսունվեց հազար վեց հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ, առանց ԱԱՀ արժողությամբ, 2022 թվականի հունվարի 10-ից մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառա- յությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի շրջանակներում ներմուծումներ չեն նախատեսվում։ Ծրագրի շրջանակներում կնքվելու են միայն շինարարական աշխատանքների կատարման, պատուհանների ու դռների պատրաստման և տեղադրման պայմանագրեր 39,166,667 (երեսունինը միլիոն մեկ հարյուր վաթսունվեց հազար վեց հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամի շրջանակներում։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավար- ման մարմինների, այլ կազ- մակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության, Լոռու մարզպետարանի, Փամբակ համայնքի և Դեբետի բնակավայրի հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերահսկո- ղության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |