Գլխավոր տեղեկություն
Номер
N 220-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.02.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.02.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.02.2022
Дата вступления в силу
24.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2022 թվականի N 220-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1177-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագրում «ամրացնելու» բառը փոխարինել «Երևան համայնքին նվիրաբերելու» բառերով.

2) որոշման նախաբանը «64-րդ հոդվածի 5-րդ մասի,» բառերից հետո լրացնել «605-րդ հոդվածի,» բառերով.

3) որոշման 3-րդ կետից հանել «՝ Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու համար» բառերը.

4) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված գույքը նվիրաբերել Երևան համայնքին՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։».

5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5․1-ին կետով․

«5․1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման աշխատանքներն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում Երևան համայնքի հետ կնքել անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր։».

6) որոշման 6-րդ կետի՝

ա․ 1-ին ենթակետում «մինչև 2021 թվականի մայիսի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի հունիսի 1-ը» բառերով,

բ․ 2-րդ ենթակետում «մինչև 2021 թվականի հունիսի 30-ը» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի հունիսի 30-ը» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

23.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան