Գլխավոր տեղեկություն
Номер
N 126-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.02.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
25.02.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
25.02.2022
Дата вступления в силу
26.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 126-Ա

 

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ, ԿՈՏԱՅՔ ԳՅՈՒՂՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏԻՊԻ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (քաղ. Երևան, Հ.Քոչարի 8 շենք, 18,19 բնակարան, ՀՎՀՀ` 03517269) իրականացվող` 358,978,268 դրամ ընդհանուր արժողությամբ «Կոտայքի մարզ, Կոտայք գյուղում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների երկարաժամկետ և կարճաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2006 թվականի փետրվարի 23-ին կնքված՝ N 317008 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 5,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված՝ N 05108135869 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 8,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ֆլեշ» ՍՊԸ-Ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված՝ N 10/12/21-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 17-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 5,642,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 1-ին կնքված՝ N 021/01/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 274,004 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

25.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 126-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«Կոտայքի մարզ, Կոտայք գյուղում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների երկարաժամկետ և կարճաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն»

 

1.

Ծրագրի նպատակը

 Իրականացնել մինչև 18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կարճաժամկետ և երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամքը և դաստիարակությունը

 Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների համար ձևավորել հոգատար և ապահով ընտանեկան միջավայր, որը կապահովի նրանց ներդաշնակ զարգացումը և հետագա ինտեգրումը.

«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանեկան տիպի խնամքի ապահովումը:ՍՕՍ ընտանեկան տանը խնամք և դաստիարակություն են ստանում առավելագույնը յոթ երեխա: Յուրաքանչյուր ընտանեկան տուն ներառում է չորս ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց և ճաշասենյակ, չորս սանհանգույց` համապատասխան լվացարաններով և զուգարաններով, մեկ տնտեսական սենյակ և խորդանոց: Յուրաքանչյուր ՍՕՍ ընտանիք ղեկավարվում է ՍՕՍ ծնողի կողմից, որն ապրում և աշխատում է ՍՕՍ ընտանեկան տանը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3.

Բարեգործը

ՍՕՍ մանկական գյուղեր Միջազգային կազմակերպություն (Հերման Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա)

4.

Ծրագրի կատարողը

«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ (ՀՎՀՀ` 03517269, ք.Երևան, Հ. Քոչարի 8, բն. 18-19 ):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի, Հերման Գմայների փողոց 1 հասցեում:

«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղը (այսուհետ`մասնաճյուղ) գտնվում է Կոտայքի մարզի Կոտայք համայնքի կողմից անհատույց օգտագործման համար հանձնված շուրջ 6 հեկտար ընդհանուր հողատարածքի վրա: Այնտեղ գտնվում է 13 ընտանեկան տուն, վարչատնտեսական և ուսումնական շինություններ: Վերոնշյալ բոլոր շենքներն ու շինությունները, ինչպես նաև դրանցում օգտագործվող գույքը կազմակերպության սեփականությունն են և հիմնականում ձեռք են բերվել ՍՕՍ մանկական գյուղեր Միջազգային կազմակերպության (Հերման Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա) կողմից հատկացված միջոցներով:

Ծրագիրն առնչվում է սոցիալական բնագավառին:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 358,978,268 դրամ:

7.

Բարեգործությունն ստացողը

Ծրագրի շահառուներ են հանդիսանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան շուրջ 70 երեխա, որոնք «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի մասնաճյուղ ուղղորդվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ուղեգրի, (Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման), խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից ներկայացված գրությունների (որոշումների), ինչպես նաև ծնողների (օրինական ներկայացուցիչների) դիմումների հիման վրա:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրն իրականացվելու է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. ՍՕՍ ընտանիքի շրջանակներում շուրջ 70 երեխաների շարունակական խնամքի և դաստիարակության անընդմեջ իրականացման ծախսերը ծրագրի գործողության ողջ ընթացքում կազմում են 65,869,860 դրամ,

1.1. սնունդ` 29,603,700 դրամ,

1.2. լվացող նյութեր և հիգիենայի պարագաներ` 3,140,070 դրամ;

1.3. հագուստ և կոշիկ` 12,426,700 դրամ;

1.4. դպրոցական ծախսեր (գրենական պիտույքներ, գրքեր, պայուսակներ և նմանատիպ այլ դպրոցական պարագաներ` ելնելով անհրաժեշտությունից)` 5,093,760 դրամ,

1.5. երեխայի առօրյա մանր ծախսերը հոգալու համար գումար (դպրոցում սննդի ձեռքբերում, հանրային տրանսպորտից օգտվելու գումար)` 2,264,640 դրամ

1.6. այլ ընտանեկան ծախսեր (ծննդյան տոների կազմակերպում, ծննդյան նվերներ, ամանորյա նվերներ և նմանատիպ այլ ծախսեր)` 10,627,960 դրամ

1.7. աջակցություն կենսաբանական ընտանիքին (հագուստ, հիգիենայի պարագաներ, դեղորայք, սնունդ)` 2,713,030 դրամ,

2. Կրթադաստիարակչական ծրագրերի, մարզամշակութային միջոցառումների և ամառային հանգստի կազմակերպման ծախսերը ծրագրի գործողության ողջ ընթացքում կազմում են 30,168,388 դրամ,

2.1. Նախասիրությունների խմբակների, ինչպես նաև մինչև հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի մեջ ներգրավվելը հանրակրթական դպրոցներ չհաճախած կամ թերհաճախած երեխաների համար, ինչպես նաև հատուկ դասընթացների և առանձնահատուկ ընդունակություններ ունեցող երեխաների արտադասարանային պարապմունքների կազմակերպում և ուսումնական հաստատություններում վճարովի հոսքերում սովորողների ուսման վարձեր (մասնագետների վարձավճար, անհրաժեշտ պարագաների և նյութերի ձեռքբերում)` 2,652,000 դրամ,

2.2. Մարզամշակութային միջոցառումներ, մարզական խաղեր, օլիմպիադաներ, մրցաշարեր, համերգներ, թատերական և կրկեսային ներկայացումներ, էքսկուրսիաներ, մանկական դիսկոտեկներ, ազգային ավանդական և միջազգային տոնական միջոցառումներ՝ 7,269,388 դրամ,

2.3. Շուրջ 70 երեխաների ամառային հանգստի կազմակերպում ճամբարային և առողջարանային համալիրներում` 20,247,000 դրամ;

3. Առողջության առաջնային պահպանում (դեղորայք, բժշկական հետազոտության ծախսեր) և հոգեբանական աջակցություն երեխաներին`ծրագրի ողջ ընթացքում կազմում է 4,000,000 դրամ:

3.1. երեխաների համար դեղորայք, բժշկական օժանդակ սարքավորումներ, բժշկական հետազոտությունների, թերապևտիկ և վիրաբուժական ծախսեր` 1,500,000 դրամ

3.2. հոգեբանական աջակցություն երեխաներին` 2,500,000 դրամ:

4. Կոմունալ ծառայություններ (ծրագրային ծախսեր)` ծրագրի գործողության ողջ ընթացքում կազմում է 14,565,000 դրամ:

5. Գույքի, անհրաժեշտ տեխնիկայի (լվացքի մեքենա, սառնարան, հեռուստացույց, փոշեկուլ, ջեռոց,

պահարան, սեղան, աթոռ և անհրաժեշտությունից ելնելով այլ տեխնիկա և գույք) ձեռքբերում և

վերանորոգում, այդ թվում մանկական գյուղի տարածքի և շինությունների վերանորոգում և արդիականացում ծրագրի գործողության ողջ ընթացքում` 11,416,904 դրամ:

6. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր և ապահովագրություն (հարկային արտոնություն չի պահանջվում) (ՍՕՍ-Մայր դաստիարակ, ՍՕՍ-Մայր դաստիարակի օգնական, մանկավարժական և բժշկական անձնակազմ, դպրոցական ավտոբուսի վարորդ)` ծրագրի գործողության ողջ ընթացքում կազմում են 127,279,496 դրամ:

7. Տրանսպորտային միջոցների նորոգման, տեխնիկական սպասարկման, շահագործման և վառելանյութի ծախսեր`ծրագրի գործողության ողջ ընթացքում 8,985,780 դրամ:

8. ՍՕՍ-մայր դաստիարակներին տրամադրվելիք կենսաթոշակ (հարկային արտոնություն չի պահանջվում)`ծրագրի գործողության ողջ ընթացքում կազմում է 21,057,189 դրամ:

9. Տրանսպորտային այլ ծախսերը (տաքսի և բեռնափոխադրումներ) (օգտագործվում է տնայցերի և ծրագրային այլ գործառնությունների ընթացքում) ծրագրի գործողության ողջ ընթացքում կազմում են 4,333,668 դրամ:

Կազմակերպական ծախսերը (ծրագրի գործողության ամբողջ ընթացքում)

1) աշխատակազմի աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ և բժշկական ապահովագրություն` 61,710,483 դրամ.

2) դասընթացներ, սեմինարների կազմակերպում աշխատակիցների համար` 2,630,000 դրամ.

3) սուպերվիզիաների կազմակերպում (հոգեբանական աջակցություն) ՍՕՍ-մայր դաստիարակների համար` 1,347,500 դրամ.

4) հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ` 2,554,000 դրամ.

5) տեղեկատվական նյութեր, ֆիլմեր, նկարներ, բրոշյուրներ և այլն` 460,000 դրամ.

6) հանդիպումների, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ նյութեր, հյուրասիրություն` 950,000 դրամ.

7) այլ կազմակերպչական ծախսեր (բանկային, փոստային ծախսեր, հարկեր և տուրքեր և այլ չնախատեսված ծախսեր)` 1,650,000 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Շահառուների համար սննդի ձեռքբերում` 29,603,700 դրամ,

2. Շահառուների համար լվացող նյութերի և հիգիենայի պարագաների ձեռքբերում` 3,140,070 դրամ

3. Շահառուների համար հագուստի, կոշիկի և այլ առաջնային անհրաժեշտության պարագաների ձեռքբերում` 12,426,700 դրամ;

4. Դպրոցական պարագաների (գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակ), դասագրքերի ձեռքբերման ծախսեր` 5,093,760 դրամ,

5. Աջակցություն շահառուների կենսաբանական ընտանիքին (հագուստի, կոշիկի, հիգիենայի պարագաների, դեղորայքի, սննդի ձեռքբերում)` 2,713,030 դրամ,

6. Շահառու երեխաների ճամբարային և առողջարանային համալիրներում ամառային հանգստի կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում` 20,247,000 դրամ;

7. Երեխաների համար դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների (ջերմաչափ, տոնոմետր, պուլսօքսիմետր և անհրաժեշտությունից ելնելով այլ սարքավորումներ) ձեռքբերում`1,500,000 դրամ

8. Կոմունալ ծառայությունների (ծրագրային ծախսեր) ձեռքբերում` 1 տարվա համար կազմում է 14,565,000 դրամ.

8.1. էլեկտրաէներգիայի վարձավճար` 5,500,000 դրամ,

8.2. ջրամատակարարման վարձավճար` 200,000 դրամ,

8.3. գազամատակարարման վարձավճար` 8,700,000 դրամ,

8.4. աղբահանություն վարձավճար` 165,000 դրամ

9. Գույքի, անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերում (լվացքի մեքենա, սառնարան, հեռուստացույց, փոշեկուլ, ջեռոց, պահարան, սեղան, աթոռ և անհրաժեշտությունից ելնելով այլ տեխնիկա և գույք) և վերանորոգում, այդ թվում մանկական գյուղի տարածքի և շինությունների վերանորոգում և արդիականացում 11,255,836.00 դրամ:

10. Տրանսպորտային միջոցների նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և վառելանյութ` 8,985,780 դրամ:

9. Տրանսպորտային այլ ծառայությունների ձեռքբերում (տաքսի և բեռնափոխադրում) (օգտագործվում է տնայցերի և ծրագրային այլ գործառնությունների ընթացքում)` 4,333,668 դրամ

Կազմակերպական ծախսերը (ազատման ենթակա)

1. Աշխատակիցների համար դասընթացների, սեմինարների կազմակերպման ընթացքում անհրաժեշտ նյութերի և/կամ ծառայությունների ձեռքբերում` 2,630,000 դրամ

2․ Հեռահաղորդակցության ծառայության ձեռքբերում (հեռախոսի և ինտերնետի վարձավճար)` 1,554,000 դրամ:

3. Տեղեկատվական նյութերի, նկարների, բրոշյուրների տպման և ֆիլմի նկարահանման ծառայությունների ձեռքբերում` 460,000 դրամ,

4. Հանդիպումների, միջոցառումների և դրանց ընթացքում հյուրասիրությունների կազմակերպման համար անհրաժեշտ նյութերի, պարագաների, սննդի ձեռքբերում` 950,000 դրամ:

5. Գրասենյակային պարագաների ձեռքբերում` 1,000,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսերը 08.01.2022 31.12.2022 թվականների համար կազմում են 71,301,983 դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 19.9 տոկոսը:

Այդ թվում`

1․ Աշխատակազմի աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ և բժշկական ապահովագրություն`61,710,483 դրամ,

2. Դասընթացներ, սեմինարների կազմակերպում աշխատակիցների համար` 2,630,000 դրամ,

3. Սուպերվիզիաների կազմակերպում (հոգեբանական աջակցություն) ՍՕՍ-մայր դաստիարակների համար`1,347,500 դրամ,

4․ Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ` 2,554,000 դրամ

5. Տեղեկատվական նյութեր, ֆիլմեր, նկարներ, բրոշյուրներ և այլն` 460,000 դրամ,

6. Հանդիպումների, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ նյութեր, հյուրասիրություն` 950,000 դրամ,

7. Այլ կազմակերպչական ծախսեր (բանկային, փոստային ծախսեր, հարկեր և տուրքեր և այլ չնախատեսված ծախսեր)` 1,650,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, միասնական սոցիալական ծառայության, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

25.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան