Գլխավոր տեղեկություն
Номер
N 50-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2022-01.01.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.02.11/10(1463) Հոդ.97
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.01.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.02.2019
Дата вступления в силу
12.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունվարի 2019 թվականի N 50-Ն

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, 2022 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 25.03.21 N 396-Ն, 30.12.21 N 2200-Ն)

 

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 13-րդ հոդվածի 1-ին, 14-րդ հոդվածի 2-րդ և 16-րդ հոդվածի 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`

ա. ընտանեկան նպաստը,

բ. սոցիալական նպաստը,

գ. հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը.

3) սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը:

(1-ին կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 30.12.21 N 2200-Ն)

2. Հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 25.03.21 N 396-Ն, 30.12.21 N 2200-Ն)

3. Սահմանել 2022 թվականին ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 28.00 միավոր:

(3-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 30.12.21 N 2200-Ն)

4. Սահմանել ընտանեկան նպաստի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`

1) ընտանեկան նպաստի բազային մասը` 18000 դրամ.

2) 28.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.

3) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.

4) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:

(4-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն)

5. Սահմանել սոցիալական նպաստի չափը` 18000 դրամ:

6. Սահմանել հրատապ օգնությունների չափերը`

1) միանվագ հրատապ օգնության չափերը`

ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,

բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,

գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.

2) եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը` 18000 դրամ:

7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, 2022 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:

(7-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 25.03.21 N 396-Ն, 30.12.21 N 2200-Ն)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(8-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 30.12.21 N 2200-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. փետրվարի 5
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունվարի 24-ի N 50-Ն որոշման

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

(դրամ)

Մարզը

Տարածքային կենտրոնը

2022 թվական

2022

թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված տարեկան գումարի բաշխումը

այդ թվում՝ ամսական

ընտանեկան նպաստի համար նախատեսված միջին ամսական գումարը

սոցիալական նպաստի համար նախատեսված միջին ամսական գումարը

միանվագ հրատապ օգնությունների, եռամսյակային հրատապ օգնության
(3%) համար նախատեսված ամսական գումարի

բաշխումը

1

2

3

4

5

6

ԱՐԱՐԱՏ

ԱՐԱՐԱՏ

176,040,000.0

11,331,000.0

2,718,000.0

621,000.0

ԱՐՏԱՇԱՏ

945,324,000.0

66,000,000.0

9,468,000.0

3,309,000.0

ՎԵԴԻ

791,496,000.0

58,015,000.0

5,076,000.0

2,867,000.0

ՄԱՍԻՍ

749,520,000.0

51,783,000.0

8,028,000.0

2,649,000.0

Ընդամենը

2,662,380,000.0

187,129,000.0

25,290,000.0

9,446,000.0

ԱՐԱԳԱԾՈՏՆ

ԱՇՏԱՐԱԿ

853,572,000.0

60,073,000.0

7,974,000.0

3,084,000.0

ԱՊԱՐԱՆ

317,244,000.0

22,335,000.0

2,952,000.0

1,150,000.0

ԾԱՂԿԱՀՈՎԻՏ

230,820,000.0

17,818,000.0

540,000.0

877,000.0

ԹԱԼԻՆ

547,512,000.0

39,042,000.0

4,626,000.0

1,958,000.0

Ընդամենը

1,949,148,000.0

139,268,000.0

16,092,000.0

7,069,000.0

ԱՐՄԱՎԻՐ

ԱՐՄԱՎԻՐ

862,848,000.0

59,823,000.0

8,946,000.0

3,135,000.0

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ

1,096,200,000.0

75,599,000.0

11,952,000.0

3,799,000.0

ԲԱՂՐԱՄՅԱՆ

246,084,000.0

17,760,000.0

1,836,000.0

911,000.0

Ընդամենը

2,205,132,000.0

153,182,000.0

22,734,000.0

7,845,000.0

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ

ԳԱՎԱՌ

900,504,000.0

66,082,000.0

5,652,000.0

3,308,000.0

ՍԵՎԱՆ

584,112,000.0

39,926,000.0

6,696,000.0

2,054,000.0

ՎԱՐԴԵՆԻՍ

803,976,000.0

57,074,000.0

7,110,000.0

2,814,000.0

ՃԱՄԲԱՐԱԿ

279,168,000.0

18,819,000.0

3,402,000.0

1,043,000.0

ՄԱՐՏՈՒՆԻ

1,745,604,000.0

133,647,000.0

5,112,000.0

6,708,000.0

Ընդամենը

4,313,364,000.0

315,548,000.0

27,972,000.0

15,927,000.0

ԼՈՌԻ

ԹՈՒՄԱՆՅԱՆ

432,564,000.0

23,404,000.0

11,250,000.0

1,393,000.0

ՏԱՇԻՐ

486,288,000.0

31,525,000.0

7,146,000.0

1,853,000.0

ՎԱՆԱՁՈՐ

1,907,208,000.0

110,955,000.0

41,472,000.0

6,507,000.0

ՍՊԻՏԱԿ

889,260,000.0

57,832,000.0

12,762,000.0

3,511,000.0

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ

590,088,000.0

36,557,000.0

10,602,000.0

2,015,000.0

Ընդամենը

4,305,408,000.0

260,273,000.0

83,232,000.0

15,279,000.0

ԿՈՏԱՅՔ

ԱԲՈՎՅԱՆ

1,039,788,000.0

67,773,000.0

15,300,000.0

3,576,000.0

ՀՐԱԶԴԱՆ

786,024,000.0

51,873,000.0

10,908,000.0

2,721,000.0

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ

419,244,000.0

27,212,000.0

6,300,000.0

1,425,000.0

ՆԱԻՐԻ

663,060,000.0

46,231,000.0

6,714,000.0

2,310,000.0

Ընդամենը

2,908,116,000.0

193,089,000.0

39,222,000.0

10,032,000.0

ՇԻՐԱԿ

ԱՐԹԻԿ

823,452,000.0

57,964,000.0

7,722,000.0

2,935,000.0

ԱՄԱՍԻԱ

56,316,000.0

3,639,000.0

864,000.0

190,000.0

ՄԱՐԱԼԻԿ

403,212,000.0

28,946,000.0

3,168,000.0

1,487,000.0

ԱԽՈՒՐՅԱՆ

536,400,000.0

38,677,000.0

3,996,000.0

2,027,000.0

ԱՇՈՑՔ

92,556,000.0

6,394,000.0

990,000.0

329,000.0

ԳՅՈՒՄՐԻ

2,763,036,000.0

174,335,000.0

46,296,000.0

9,622,000.0

Ընդամենը

4,674,972,000.0

309,955,000.0

63,036,000.0

16,590,000.0

ՍՅՈՒՆԻՔ

ԳՈՐԻՍ

394,956,000.0

25,908,000.0

5,616,000.0

1,389,000.0

ԿԱՊԱՆ

245,604,000.0

10,298,000.0

9,432,000.0

737,000.0

ՄԵՂՐԻ

79,620,000.0

4,319,000.0

2,052,000.0

264,000.0

ՍԻՍԻԱՆ

238,248,000.0

16,815,000.0

2,214,000.0

825,000.0

Ընդամենը

958,428,000.0

57,340,000.0

19,314,000.0

3,215,000.0

ՏԱՎՈՒՇ

ԴԻԼԻՋԱՆ

351,192,000.0

22,396,000.0

5,598,000.0

1,272,000.0

ԻՋԵՎԱՆ

600,420,000.0

40,829,000.0

7,200,000.0

2,006,000.0

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ

417,564,000.0

27,013,000.0

6,282,000.0

1,502,000.0

ԲԵՐԴ

385,572,000.0

25,439,000.0

5,274,000.0

1,418,000.0

Ընդամենը

1,754,748,000.0

115,677,000.0

24,354,000.0

6,198,000.0

ՎԱՅՈՑ ՁՈՐ

ՋԵՐՄՈՒԿ

80,748,000.0

4,914,000.0

1,530,000.0

285,000.0

ՎԱՅՔ

120,252,000.0

8,140,000.0

1,458,000.0

423,000.0

ԵՂԵԳՆԱՁՈՐ

452,856,000.0

29,988,000.0

6,084,000.0

1,666,000.0

Ընդամենը

653,856,000.0

43,042,000.0

9,072,000.0

2,374,000.0

ԵՐԵՎԱՆ

ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ԴԱՎԹԱՇԵՆ

614,436,000.0

31,507,000.0

17,766,000.0

1,930,000.0

ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ

526,848,000.0

19,008,000.0

23,346,000.0

1,550,000.0

ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ

586,140,000.0

33,764,000.0

13,140,000.0

1,941,000.0

ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ ՄԱՐԱՇ

403,008,000.0

16,575,000.0

15,804,000.0

1,205,000.0

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ

629,220,000.0

37,729,000.0

12,654,000.0

2,052,000.0

ՆՈՐ ՆՈՐՔ ԵՎ ԱՎԱՆ

612,324,000.0

29,685,000.0

19,476,000.0

1,866,000.0

ՇԵՆԳԱՎԻԹ

716,678,500.0

37,284,000.0

20,088,000.0

2,351,208.3

Ընդամենը

4,088,654,500

205,552,000

122,274,000

12,895,208

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ՀՀ

30,474,206,500.0

1,980,055,000.0

452,592,000.0

106,870,208.3

(հավելվածը խմբ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, խմբ. 30.12.21 N 2200-Ն)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան