Գլխավոր տեղեկություն
Номер
N 1044-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
30.12.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
30.12.2021
Дата вступления в силу
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1044-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 72,848,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՀայՌուսգազարդ», այսուհետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 015.08.13.1511 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի մայիսի 4-ին կնքված N 07-0125-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ԱրմենՏել» ՓԲԸ-ի, այսուհետ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2006 թվականի նոյեմբերի 28-ին կնքված՝ N 010957156 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 48,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ՊԻԿՈ-ՎԻԿՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2021 թվականի նոյեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրասենյակային պիտույքների մատակարարում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 1044-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

 

1.

Ծրագրի նպատակը

ՀՀ գիտության զարգացմանը նպաստելու նպատակով գիտական դրամաշնորհների տրամադրում ՀՀ գիտնականներին և գիտական խմբերին

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդված)

3.

Բարեգործը

Հայ Օգնության Ֆոնդ (630 Սեքոնդ Ավենյու, Նյու-Յորք, ԱՄՆ)

4.

Ծրագիրը կատարողը

ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ, քաղ․ Երևան, Մ. Խորենացու փող. 22, ՀՎՀՀ 02517115

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գործող գիտական և կրթական հիմնարկներ:

Բնագավառը՝ գիտություն և կրթություն

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 72,848,000 ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ գիտական և կրթական հիմնարկներ, գիտնականներ:

Ընդամենը 28 գիտական խմբեր,

Ընդհանուրը` 112 գիտնականներ:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

01.01.2022-20.05.2023

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների ծավալը

ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի կողմից ԳԿՀԱՀ կայքում, ՀՀ թերթերում, ՀՕՖ-ի ֆեյսբուկյան էջում տպագրված հայտարարության հիման վրա մրցույթի կազմակերպում: Մրցույթի հայտարարումից հետո մասնակիցները էլ. փոստով, անգլերեն լեզվով գրված իրենց գիտական

աշխատանքները ուղարկում են Նյու Յորքում գտնվող դրամաշնորհի մրցույթի անցկացման կազմ. կոմիտեին (Հետազոտական խորհրդին), որը համապատասխան մասնագիտությունների առաջատար գիտնականներին է ներկայացնում առաջադրված աշխատանքները: Համադրելով առաջատար տարբեր գիտնականների եզրակացությունները ներկայացված գիտական խմբերի աշխատանքների վերաբերյալª հայտարարվում են մրցույթի հաղթողները: Դրամաշնորհի հաղթողները ճանաչվելուց հետո ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղը պայմանագրեր է կնքում նրանց հետ և վերահսկում պայմանների կատարումը:Գիտական ծրագրերի իրականացման ժամանակ՝ ՀՕՖ-ի մոնիթորինգի հանձնաժողովը տարին 2 անգամ այցեր է կատարում գիտական խմբեր, աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:

 

Ծրագրի 1-ին փուլ. 01.01.2022 թ. – 20.11.2022 թ.

Ծրագրի 2-րդ փուլ. 20.11.2022 թ. – 20.05.2023 թ.

 

Դրամաշնորհի առաջին կեսը տրվում է 2022 թ. մայիսին իսկ գումարի երկրորդ կեսը՝ առաջին փուլի ավարտին /նոյեմբեր 2022 թ./:

 

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում 72,848,000 ՀՀ դրամ, որից 67,200,000 ՀՀ դրամ գումարը տրամադրվում է 28 գիտական խմբերին, որպես դրամաշնորհ, յուրաքանչյուրին՝ 2,400,000 ՀՀ դրամ, իսկ 5,648,000 ՀՀ դրամ գումարը հանդիսանում է կազմակերպական ծախս, որն ներառում է.

 

Ծրագրի ղեկավարի աշխատավարձ

Ֆիքսված հեռախոսակապի ծառայություն

Կոմունալ ծախսեր

Գրասենյակային պիտույքներ

2,100,000 ՀՀ դրամ

48,000 ՀՀ դրամ

2,300,000 ՀՀ դրամ

1,200,000 ՀՀ դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

- բնական գազի ձեռքբերում՝ 1,600,000 ՀՀ դրամի չափով

- ջրամատակարարման ծառայության ձեռքբերում՝ 700,000 ՀՀ դրամի չափով

- ֆիքսված հեռախոսակապի ծառայության ձեռքբերում՝ 48,000 ՀՀ դրամի չափով

- գրասենյակային պիտույքների ձեռքբերում՝ 1,200,000 ՀՀ դրամի չափով

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է այդ թվում 5,648,000 ՀՀ դրամ՝ ընդհանուր արժողության 7.8%-ը:

Ծրագրի սպասարկումը ներառում է.

 

Ծրագրի ղեկավարի աշխատավարձ

Ֆիքսված հեռախոսակապի ծառայություն

Կոմունալ ծախսեր

Գրասենյակային պիտույքներ

2,100,000 ՀՀ դրամ

48,000 ՀՀ դրամ

2,300,000 ՀՀ դրամ

1,200,000 ՀՀ դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

ՀՀ ԳԱԱ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ