Գլխավոր տեղեկություն
Номер
N 1025-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
30.12.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
30.12.2021
Дата вступления в силу
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1025-Ա

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 255,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Հույսի ճրագ» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 1025-Ա որոշման

 

«ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ»

 

 ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Նյութական և ֆինանսական օգնություն՝ հասարակության սոցիալապես անապահով շերտերին և «Վաղարշապատ» ԲԿ-ին:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի քաղաքացիներ, Կալիֆորնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ՝ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը՝

 Սեթա-Յունիս Ղազարյան Յունիսի (անձնագրի N AU0448316, տրված՝30.09.2021 թ., 001-ի կողմից)

 Զուրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AU0448317, տրված՝ 30.09.2021 թ., 001-ի կողմից)

4.

Ծրագիրը կատարողը

«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, գտնվելու վայրը՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք,

Վարդանանց 1, հեռ. 043 500 503, թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ՝ 01557357

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

ՀՀ-ի ամբողջ տարածք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

$255000 (երկու հարյուր հիսունհինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

7.

Բարեգործություն ստացողը

1. ՀՀ մարզերի սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև հիմնադրամի շահառու ընտանիքներ, ովքեր դիմում են գրասենյակ այցելությամբ՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր.

2. Փախստական ընտանիքներ

3. «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ի շահառու ընտանիքներ (անաշխատունակ, բազմազավակ) անհատույց տրվող ֆինանսական միջոցների անհատույց տրամադրում

4. « Վաղարշապատի» բժշկական կենտրոն

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. նյութական օգնության տրամադրում (հագուստ, կոշիկ, պայուսակ, գրենական պիտույքներ, անկողնային պարագաներ, հիգիենայի և կենցաղային պարագաներ, էլեկտրական և պարզ անվասայլակ, քայլակ, հենակ և այլն) ՀՀ մարզերի սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց և հիմնադրամի շահառու ընտանիքներին $115000 (հարյուր տասնհինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

2. նյութական օգնության (հագուստ, կոշիկ, կենցաղային իրեր, անկողնային պարագաներ, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն) տրամադրում փախստական ընտանիքներին $15000 (տասնհինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

3. «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ի շահառու ընտանիքներ (բազմազավակ, անաշխատունակ) անհատույց տրվող ֆինանսական միջոցների տրամադրում $30000 (երեսուն հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

4. «Վաղարշապատի» ԲԿ-ին նյութական օգնություն (բժշկական պարագաներ) $15000 (տասնհինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

5. հիմնադրամի գրասենյակին տրամադրվող (շահառուների կենցաղակերպը բարելավելու նպատակով) ապրանքներ

$20000 (քսան հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

6. արտերկրից ներմուծվող կոնտեյների բեռնափոխադրման ծախս՝ $10000 (տաս հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

Կազմակերպական ծախսերի հանրագումարը կազմում է $50000 (հիսուն հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝

 ավտոմեքենայի շահագործման ծախսեր՝ $5000 (hինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

 գրասենյակի աշխատողների աշխատավարձ՝ $33000 (երեսուներեք հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը,

 աուդիտի իրականացում՝ $2000 (երկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

 գրասենյակային, տնտեսական ծախսեր և գույքի ձեռքբերում՝ ՀՀ տարածքում $10000 (տասը հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

Նշված միջոցառումներն իրականացվելու են 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող)

ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը նախատեսվում է ՝

1․հագուստի, կենցաղային իրերի, անկողնային պարագաների, խոհանոցային պարագաների, կոշիկների, հիգիենայի պարագաների, էլեկտրական և պարզ անվասայլակ, քայլակ, հենակ և այլ ապրանքների ներմուծում՝ $165000 (հարյուր վաթսունհինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

2․ավտոմեքենայի շահագործման ծախսեր (բենզին, գազ, պահեստամասեր և այլն) $5000 (հինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

3․աուդիտի իրականացում ՝ $2000 (երկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

4. գրասենյակային գույքի ձեռք բերում՝ $10000 (տասը հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

5. արտերկրից ներմուծվող կոնտեյների բեռնափոխադրման ծախս՝ $10000 (տասը հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերի հանրագումարը կազմում $50000 (հիսուն հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝

 ավտոմեքենայի շահագործման ծախսեր՝ $5000 (hինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

 գրասենյակի աշխատողների աշխատավարձ՝ $33000 (երեսուներեք հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը,

 աուդիտի իրականացում՝ $2000 (երկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

 գրասենյակային, տնտեսական ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $10000 (տասը հազար ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

- միասնական սոցիալական ծառայություն

- տեղական ինքնակառավարման մարմիններ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին:

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում՝ լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ