Գլխավոր տեղեկություն
Номер
N 1777-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.02.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.10.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.10.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.10.2021
Дата вступления в силу
30.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2021 թվականի N 1777-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 18-ի N 1021-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ 377.4 (երեք հարյուր յոթանասունյոթ ամբողջ չորս տասնորդական) հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը՝ 822,084,793 (ութ հարյուր քսաներկու միլիոն ութսունչորս հազար յոթ հարյուր իննսուներեք) դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, համաձայն սույն որոշման N 1 հավելվածի, որպես կանոնադրական կապիտալում ներդրում՝ սույն կետում նշված արժեքի չափով ներդնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով՝ հողամասերի արժեքին համապատասխան ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի հանձնման-ընդունման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, հողամասը ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու վերաբերյալ պայմանագրի կնքման և ընկերության կանոնադրության մեջ կատարվող համապատասխան փոփոխությունների պետական գրանցման աշխատանքների իրականացումը՝ ընկերության միջոցների հաշվին։

3. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություն, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և N 3 հավելվածի NN 1 և 1.1 աղյուսակներում կատարել փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 5 աղյուսակներում, N 5 հավելվածի N 1 աղյուսակում, NN 3 և 4 հավելվածներում, N 9 հավելվածի N 9.8 աղյուսակում, N 9.1 հավելվածի N 9.1.34 աղյուսակում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

28.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1777-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1777-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1777-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1777-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1777-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1777-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1777-Ն որոշման

(հավելվածը փոփ. 23.12.21 N 2172-Ն)

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1777-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1777-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.12.2021, N 2172-Ն 12.02.2022, N 1777-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան