Գլխավոր տեղեկություն
Номер
N 1041-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
30.12.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
30.12.2021
Дата вступления в силу
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1041-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 27-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունվարի 19-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագրի մասին N 27-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 9-րդ կետի 10-րդ, 10-րդ կետի 11-րդ և 11-րդ կետի 4-րդ ենթակետերում «3,000,000» թիվը փոխարինել «8,923,896» թվով.

2) 9-րդ կետի 14-րդ ենթակետում «15,699,600» թիվը փոխարինել «25,699,600» թվով.

3) 9-րդ կետի 15-րդ ենթակետում «52,190,870» թիվը փոխարինել «36,266,974» թվով.

4) 10-րդ կետի 15-րդ և 11-րդ կետի 9-րդ ենթակետերում «3,000,000» թիվը փոխարինել «13,000,000» թվով.

5) 10-րդ կետում «112,217,130» թիվը փոխարինել «128,141,026» թվով.

6) 11-րդ կետում «103,217,130» և «17.18» թվերը համապատասխանաբար փոխարինել «119,141,026» և «19.83» թվերով:

2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01533153) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Դոթ Վորքս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00179883) հետ 2021 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված N 06 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 125,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Դոթ Վորքս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00179883) հետ 2021 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված N 07 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վահանակի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ալգարե» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 05521865) հետ 2021 թվականի նոյեմբերի 19-ին կնքված N 06 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 2,298,896 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00101634) հետ 2021 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված N LS-019/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 10,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան