Գլխավոր տեղեկություն
Номер
N 2175-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.12.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.12.2021
Дата вступления в силу
28.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2021 թվականի N 2175-Ա

 

«PFIZER EXPORT B.V.» («ՊՖԱՅԶԵՐ ԷՔՍՊՈՐՏ Բ.Վ.») ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՏԵՔՍՏԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «PFIZER EXPORT B.V.» («Պֆայզեր Էքսպորտ Բ.Վ.») ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվող արտադրության և մատակարարման համաձայնագրի տեքստին՝ համաձայն գաղտնի հավելվածի։

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրի անգլերեն տեքստն ստորագրել Հայաստանի Հանրապետության անունից։

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրի վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետի 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ ենթակետերով, ինչպես նաև 71-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված պահանջները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

27.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ