Գլխավոր տեղեկություն
Номер
N 38-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.01.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.01.2022
Дата вступления в силу
14.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 2022 թվականի N 38-Ն

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևան համայնքին՝ Երևան քաղաքի ենթակայությամբ գործող մանկապարտեզների 2022 թվականի կարիքները հոգալու համար կենտրոնացված կարգով կազմակերպված սննդամթերքի գնման ընթացակարգի չկայացած՝ հայտարարված չափաբաժիններով նախատեսված ապրանքների ձեռքբերումն իրականացնել բաց մրցույթի ձևով:

2. Սահմանել, որ Երևան քաղաքի ենթակայությամբ գործող մանկապարտեզների կողմից 2022 թվականի կարիքները հոգալու համար կենտրոնացված կարգով կազմակերպված սննդամթերքի գնման ընթացակարգի չկայացած՝ հայտարարված չափաբաժիններով նախատեսված ապրանքների ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերության համաձայն իրականացվելու դեպքում չեն կիրառվում կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 3-ից փաստացի ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

13.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան