Գլխավոր տեղեկություն
Номер
N 1626-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.02.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.10.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.10.2021
Дата вступления в силу
14.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2021 թվականի N 1626-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 3-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2, 3 աղյուսակներում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ առանց ֆինանսական միջոցներ նախատեսելու հանգամանքի, սույն որոշման N 8 հավելվածում նշված պայմանագրերի շրջանակում՝ նույն հավելվածով նախատեսված գումարների չափով, կնքել համաձայնագրեր՝ պայմանով, որ կատարված և պատվիրատուի կողմից ընդունված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է այդ նպատակով ֆինանսական միջոցներ հատկացվելու դեպքում՝ ըստ դրանց հատկացման եռամսյակային համամասնությունների: Ընդ որում՝ կատարված աշխատանքների ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարիքների համար սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կնքված պայմանագրերի շրջանակում՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ ձևավորված թերակատարումների արդյունքում առաջացած ազատ միջոցների կամ նույն կարգով՝ 2022 թվականի պետական բյուջեով պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով հատկացվող միջոցների հաշվին՝ առանց տարեկան չափաքանակի ավելացման:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված համաձայնագրերի կնքումը և ֆինանսավորումն իրականացնել ներքոհիշյալ պայմաններով՝

1) համաձայնագիր կնքում է, եթե կապալառուի կողմից տուժանքի ձևով ներկայացված պայմանագրի և որակավորման ապահովումը սույն որոշման 8-րդ հավելվածում նշված գումարի չափով փոխարինվում է պայմանագրի ապահովման դեպքում բանկային, իսկ որակավորման ապահովման դեպքում՝ բանկային կամ ապահովագրական երաշխիքի ձևով: Ընդ որում՝ կապալառուն համաձայնագիրը կնքում, իսկ տուժանքի ձևով ներկայացված որակավորման և պայմանագրի ապահովումները փոխարինում է համաձայնագիր կնքելու ծանուցումը ստանալու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Հակառակ դեպքում սույն ենթակետով նախատեսված համաձայնագիրը չի կնքվում.

2) համաձայնագրով նախատեսել, որ դրա շրջանակում աշխատանքները պետք է ողջ ծավալով կատարվեն և ավարտվեն մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը, իսկ պատվիրատուի կողմից ընդունված աշխատանքների դիմաց ֆինանսավորումն իրականացվելու է սույն որոշմամբ սահմանված կարգով ֆինանսական միջոցներ հատկացվելու դեպքում՝ ըստ դրանց հատկացման եռամսյակային համամասնությունների.

3) ֆինանսական միջոցների հատկացման յուրաքանչյուր դեպքում՝ դրա չափով համաձայնագիրը սահմանված կարգով հաշվառել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել «Շանթ-Սեյրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հուլիսի 30-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/16Շ պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր)՝ առանց պայմանագրի N 1 հավելվածով սահմանված գնման առարկայի բնութագրերի չափաբաժին 1-ի Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի (Մ-10-ի շրջանց) ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընդհանուր ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված գումարի և ծավալների փոփոխման՝ փոփոխել 2021 թվականին իրականացվելիք աշխատանքների ծավալաթերթով նախատեսված աշխատանքների ծավալը և հատվածը՝ այն շարադրելով նոր խմբագրությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

01.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 1-ի N 1626-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 1-ի N 1626-Ն որոշման

(հավելվածը փոփ. 23.12.21 N 2172-Ն)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 1-ի N 1626-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 1-ի N 1626-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 1-ի N 1626-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 1-ի N 1626-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 1-ի N 1626-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 1-ի N 1626-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.12.2021, N 2172-Ն 12.02.2022, N 1626-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան