Գլխավոր տեղեկություն
Номер
N 2101-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 24.12.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.12.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.12.2021
Дата вступления в силу
25.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2101-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-085-09.11.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

23.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-085-09.11.2021-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) նախատեսվում է, որ զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում, եթե զինծառայողը չունի ամուսին, զավակ կամ ծնող, շահառու կարող են հանդիսանալ զոհվածի քույրը, եղբայրը, տատը կամ պապը, ինչպես նաև զինծառայողի հետ փաստական ամուսնության մեջ գտնվող անձը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ չունի սկզբունքային առարկություններ:

Միաժամանակ առաջարկում ենք օրենքի նախագիծը լրամշակել ստորև ներկայացվող բովանդակությամբ.

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝

«5) զինծառայողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվող և համատեղ զավակ ունեցող անձը: Զինծառայողից ամուսնալուծված, սակայն համատեղ զավակ ունեցող անձը չի համարվում շահառու:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մաս՝

«4.1. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված շահառուների բացակայության դեպքում շահառու են համարվում նաև զինծառայողի եղբայրը և քույրը, եթե տվյալ զինծառայողների մասով նախկինում որևէ այլ շահառու գումար չի ստացել:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մաս՝

«7. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի իմաստով շահառուների բացակայություն է համարվում համապատասխան շահառուի ֆիզիկապես գոյություն չունենալը՝ ներառյալ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված կամ ծնողական իրավունքներից զրկված լինելը կամ համապատասխան կարգավիճակ չունենալը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 1-ին կետում և 5-րդ մասում «3-րդ և 4-րդ» բառերը փոխարինել «3-րդ կամ 4-րդ կամ 4.1-ին» բառերով.

2) 4-րդ մասում «3-րդ և 4-րդ» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ և 4.1-ին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած հատուցման դեպքերի վրա:

3. Սույն օրենքից բխող այլ նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում: