Գլխավոր տեղեկություն
Номер
N 2046-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.12.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.12.2021
Дата вступления в силу
26.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2021 թվականի N 2046-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) ՌՆ 7. կետի չորրորդ սյունակը «արտադրության բնագավառներում:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«ՌՆ 7. կետը չի վերաբերում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշմամբ հաստատված հիդրոֆտորածխածինների ցանկում ներառված նյութերին:».

2) ՌՆ 8. կետի չորրորդ սյունակը «c. 1,1-տռիմեթիլադիպոյլ-նիս (2-եթիլ ազառիդին) (HX-877) (CAS 71463-62-2):» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«ՌՆ 8. կետը չի վերաբերում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշմամբ հաստատված հիդրոֆտորածխածինների ցանկում ներառված նյութերին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

     

16.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2021 թվական: