Գլխավոր տեղեկություն
Номер
N 973-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
10.12.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
10.12.2021
Дата вступления в силу
11.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 973-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՈՒՅՔԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 113,076,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գույքի պատրաստում և ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05500145) 2021 թվականի նոյեմբերի 1-ին կնքված՝ N ԱՀ-Կ-01/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող 130 բնակարանների համար կահույքի պատրաստում և ձեռքբերում՝ 113,076,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

10.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 973-Ա որոշման

 

«Գույքի պատրաստում և ձեռքբերում»

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախի Հանրապետությունում կառուցվող թվով 130 բնակարանների կահավորման համար գույքի պատրաստում և ձեռքբերում

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան,

Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան,

Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Արցախի Հանրապետություն, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 113,076,000 դրամ:

7.

Բարեգործությունն ստացողը

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման արդյունքում պարտադրված պատերազմի հետևանքով անօթևան մնացած Արցախի Հանրապետության ընտանիքներ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է Արցախի Հանրապետությունում կառուցվող թվով 130 բնակարանների կահավորման համար գույքի պատրաստում և ձեռքբերում: Ծրագիրը նախատեսվում է 2021 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը: Արժեքը՝ 113,076,000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները

և նախատեսվող գինը

Նախատեսվում է գույքի պատրաստում և ձեռքբերում համաձայն կնքված պայմանագրի N 1 հավելվածի։ Արժեքը կազմում է 113,076,000 դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և

կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

10.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ