Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-256-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.12.30/83(455) Հոդ.1602
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.12.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.12.2005
Дата вступления в силу
01.01.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին


«ՈՌՈԳՈՒՄ», «ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ԵՎ «ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոռոգում», «Ոռոգում-ջրառ» և «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին» (23 հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-244) և «Ոռոգում» և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին սոցիալական ապահովագրության վճարումների կատարման արտոնություններ սահմանելու մասին» (23 հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-240) Հայաստանի Հանրապետության օրենքներով հետաձգված հարկային և սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված և չվճարված (չգանձված) պարտավորություններից, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված (չգանձված) տույժերից ու տուգանքներից:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ 

Ռ. Քոչարյան


2005 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՀՕ-256-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան