Գլխավոր տեղեկություն
Номер
N 61-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 20.01.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.01.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.01.2022
Дата вступления в силу
30.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2022 թվականի N 61-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման  (այսուհետ՝ որոշում) նախաբանը «անհրաժեշտությունից» բառից հետո լրացնել «և «Ոստիկանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն» բառերով։

2. Որոշմամբ հաստատված կանոնադրության (այսուհետ՝ կանոնադրություն) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) կանոնադրության 5.1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ» բառերը, 5․1-ին կետի «ա» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում կամ» բառերը, իսկ 5․1-ին կետի «բ» ենթակետի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած` ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացու միջնորդության դեպքում նրա ազգանվան և անվան անգլերենից հայերեն տառադարձումը կարող է կատարվել իր նախընտրած տարբերակով.» նախադասությունն ուժը կորցրած ճանաչել.

2) կանոնադրության 5.2-5.4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.5-րդ կետով.

«5.5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 725-Ն որոշմամբ:»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

          

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

                

20.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

          

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունվարի 2022 թվական: