Գլխավոր տեղեկություն
Номер
N 2023-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 09.12.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.12.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.12.2021
Дата вступления в силу
10.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2021 թվականի N 2023-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`

1) 13,619.1 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի N 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ կաթսայատան վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

2) 18,700.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի N 195 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ կաթսայատան վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

3) 14,813.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գյումրու Ա. Իսահակյանի անվան N 26 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար:

3. Թույլատրել սույն որոշման 2-րդ կետում նշված կազմակերպություններին՝ սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար գնման ձև սահմանել հրատապ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները` չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

09.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 9-ի N 2023-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 9-ի N 2023-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 9-ի N 2023-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 9-ի N 2023-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 9-ի N 2023-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան